-
13.03.2019|
00:56
Ստեփանակերտում Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը ընդմիջումին ՀՀ ՊՆ նախարարն անդրադարձավ այս օրերին Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին՝ նշելով, որ դրանց «շատ հանգիստ է վերաբերվում»։ Նա չի կարծում, որ անհանգստանալու կարիք կա։
-
13.03.2019|
00:55
Առաջին պաշտոնական այցով Իրաքում է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ երկու երկրների առևտրային շրջանառությունը 12-ից 20 միլիարդ դոլարի հասցնելու նպատակով, նվազեցնելու Իրանի դեմ ամերիկյան տնտեսական պատժամիջոցների բացասական հետևանքները: Այցի առաջին օրը կողմերը մի քանի նախնական առևտրային համաձայնագրեր են ստորագրել՝ այդ թվում երկու երկրները միացնող երկաթգծի կառուցման մասին:
-
13.03.2019|
00:55
Ադրբեջանի նախագահը դրական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը հակամարտության կարգավորման ձևաչափի վերաբերյալ:
-
13.03.2019|
00:50
Ադրբեջանի ՊՆ փոխնախարար Նաջմեդին Սադիկովը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Սոֆիայում պայմանավորվել են առաջիկայում համատեղ զորավարժություններ անցկացնել:
-
13.03.2019|
00:46
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի նախագահությամբ գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ ընդլայնված կազմով: Հնգօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն Եկեղեցու վարչական, կազմակերպաիրավական, կանոնական, կարգապահական, սոցիալական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված այլ հարցեր:
-
13.03.2019|
00:41
Ռուսական գազը Վրաստանի տարածքով Հայաստան հասցնելու պայմանների շուրջ Թբիլիսիի և «Գազպրոմ»-ի բանակցություններն ավարտվել են` հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ հավելելով, որ կառավարությունն առաջիկայում կներկայացնի գործարքի մանրամասները:
-
13.03.2019|
00:39
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Օրակարգի հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատումն ու համակարգված գործողությունների ուրվագծումն էր:
-
13.03.2019|
00:34
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ նախկինում արված ուսումնասիրությունները բացահայտել են, որ կաթնամթերքի արժեշղթայում բացակայում է բավարար որակի անասնակերի մատակարարումը, որը կարող է բարելավել կաթի արտադրությունը և նպաստել երկրի տնտեսական ու սոցիալական ընդհանուր զարգացմանը։
-
12.03.2019|
18:21
Ուլտրաձայնային տվյալների հիման վրա «NASA»-ն հոլովակ է ներկայացրել, որտեղ լսվում է տիեզերքի ձայնը:
-
12.03.2019|
15:44
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունն առաջարկել է իր սեփականություն հանդիսացող շուրջ 1219 քմ. եռահարկ կապիտալ շինությունը տրամադրել և այդ շինության տարածքում ստեղծել Ազգային Սինեմատեք՝ Հայաստանի Ազգային կինոթանգարան կրթական-մշակութային-զբոսաշրջային խոշոր կենտրոն: