-
11.03.2019|
13:30
Մարտի 23-ին Երևան էքսպո ցուցահանդեսային կենտրոնում տեղի է ունենալու «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդեսը: Մեր զրուցակիցը միջոցառման համակազմակերպիչ ՅՈՒՆԻՍԵՖ-ից է՝ վերջինիս առողջապահության և սնուցման ծրագրի ղեկավար Լիաննա Հովակիմյանը:
-
11.03.2019|
09:24
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով Իրանում էր: Թեհրանում նրան ընդունեցին ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը, նախագահ Հասան Ռուհանին, Իրանի խորհրդատվական խորհրդի նախագահ Ալի Լարիջանին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
-
11.03.2019|
01:20
Եթովպիայում կործանվել է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing-737 օդանավը, որում 157 մարդ է եղել։ «Գրանցման ET-AVJ համարով Boeing 737-800 MAX օդանավը թռել է տեղական ժամանակով ժամը 08:38-ին Ադիս Աբեբայի «Բոլե» միջազգային օդանավակայանից և կորցրել կապը 08:44-ին»,- ասվում է Ethiopian Airlines-ի մամուլի հաղորդագրությունում։
-
11.03.2019|
01:19
Մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Ս. Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը:
-
11.03.2019|
01:18
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, թե Արաքսավանի կառուցման ծրագիրը խախտում է Ժնևի կոնվենցիաները և դրանց Լրացուցիչ արձանագրությունները.
-
11.03.2019|
01:16
Համանախագահները չեն կարող չգիտակցել, որ պատասխանատվության իրենց բաժինն են ունեցել Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլին հրահրված պատերազմում:
-
11.03.2019|
01:15
Այս ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմաթիվ հայտարարություններ են արել, և սա դրանցից մեկն է, ես որևէ արտառոց բան չեմ տեսնում այս հայտարարության մեջ` ասել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին հայտարարությանը:
-
11.03.2019|
01:14
Մոսկվայի կենտրոնում այսօր տեղի է ունեցել բողոքի բազմահազարանոց ցույց, որի մասնակիցները պահանջում են ազատ համացանց:
-
11.03.2019|
01:13
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հաղորդում է, որ ըստ հեռուստաընկերությունների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի, մարտի 12-ին՝ ժամը 01.00-ից 07.00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ և թվային ցանցով հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է:
-
11.03.2019|
01:12
Հյուսիսային Կորեայում այսօր Գերագույն ժողովրդական ժողովի ընտրություններ են:
Իշխանության ամենաբարձր ներկայացուցչական մարմնի այս ընտրությունները երկրորդն են Կիմ Չեն Ինի կառավարման օրոք: Բոլոր 687 ընտրատարածքներում թեկնածուներն առաջադրվել են առանց այլընտրանքի: