-
09.03.2019|
22:12
Վենեսուելայի բնակչության մեծ մասը արդեն երկրորդ օրն է առանց էլեկտրականության է։ Զանգվածային հոսանքազրկումը կաթվածահար է արել ոչ միայն հանրային տրանսպորտի աշխատանքը՝ չեղարկվել են տասնյակ թռիչքներ, դադարեցվել է մետրոյի աշխատանքը, անելանելի դրության մեջ են հայտնվել հիվանդանոցները՝ հոսանքի բացակայության պատճառով առնվազն երկու երեխա է մահացել:
-
09.03.2019|
22:11
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել ԼՂ հիմնահարցի կարգավորման խաղաղ գործընթացի վերաբերյալ մեկնաբանությամբ. «Վերջին շրջանում նկատելիորեն կոշտացել են Ադրբեջանի տարբեր պետական օղակների կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները:
-
09.03.2019|
22:09
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մեկնաբանել է օրեր առաջ Լեռնային Ղարաբաղում իր հայտարարությունը, թե՝ «Ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, այլ ընդհակառակը՝ մեր հողերում պետք է ապրեն մեր հայրենակիցները»:
-
09.03.2019|
22:07
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները, ողջունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկայում սպասվող առաջին ուղիղ շփումների պատրաստակամությունը, ընդգծում են արդյունավետ քննարկումներ իրականացնելու միջավայրի պահպանման անհրաժեշտությունը:
-
09.03.2019|
19:16
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահով կլուծվեն այն խնդիրները, որոնք կապված էին պատրիարքի ընտրությունների հետ:
-
09.03.2019|
19:15
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով մեկնել է Իրան: Նա հանդիպումներ կունենա ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
-
09.03.2019|
19:11
ՔՊ օրակարգում ապրիլի 23-ը Քաղաքացու օր հռչակելու վերաբերյալ հարց չկա` ասել է ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, հռչակվելու է Քաղաքացու օր։ Նա ժխտել է, որ հարցը քննարկվել է:
-
09.03.2019|
19:10
Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ են հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: «Մեսրոպ Պատրիարքը վերջին տարիներին տառապում էր ծանր հիվանդությամբ և գտնվում էր Պոլսի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում:
-
09.03.2019|
19:10
ԱՄՆ-ը Թուրքիային սպառնում է «ծանր հետևանքներով», եթե Անկարան ռուսական С-400 համակարգեր ձեռք բերի` ասել է ԱՄՆ ՊՆ մամուլի քարտուղար Չառլզ Սամերսը, փոխանցում է Hill-ը:
-
09.03.2019|
19:06
Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում մարտի 10-ին, Սուրբ Պատարագի ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կկատարվի հոգեհանգստյան կարգ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար: Նույն օրը հոգեհանգստյան արարողություններ կկատարվեն նաև թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում: