-
09.03.2019|
19:05
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը է հղել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ. «Խոր վշտով տեղեկացա Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին: Որպես հոգևոր առաջնորդ նա իր անգնահատելի ներդրումն է ունեցել Թուրքիայում ազգային-եկեղեցական կյանքի շարունակական աշխուժացման ու Հայոց եկեղեցու և հայ համայնքի ամրապնդման ու միասնության գործում»:
-
09.03.2019|
18:57
Այսօր՝ ժամը 10:20-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են բեռնատարների համար: Շիրակի մարզի Անիի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին մերկասառույց է:
-
09.03.2019|
18:56
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին։
-
09.03.2019|
18:55
Ռուսաստանի հետ գործարքի շրջանակներում Թուրքիան հոկտեմբերից կսկսի տեղակայել S-400 զենիթահրթիռային համակարգերը` հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը:
-
09.03.2019|
18:47
Իսրայելի ճանապարհայի ոստիկանության աշխատակիցներն աննախադեպ միջադեպ են արձանագրել Զիհրոն Յակով բնակավայրում:
-
09.03.2019|
15:39
Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն հայաստանյան համերգից առաջ հանդես է եկել տեսաուղերձով: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի կունենա երգչուհու համերգն իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում:
-
09.03.2019|
15:37
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռուս կինոյի և թատրոնի դերասան, Հայրենական մեծ պատերազմի վետերան, 96 ամյա Վլադիմիր Էտուշը։
-
09.03.2019|
13:50
Եգիպտոսի Լուքսորի թանգարանի պահեստում հայտնաբերվել են Թութանհամոն փարավոնի մանրանկարչական նավի պակասող մասերը, որ կես դար կորած էին համարվում: Խոսքը բրիտանացի հնագետ և եգիպտագետ Հովարդ Քարթերի հայտնաբերած գտածոների մասին է:
-
09.03.2019|
13:49
Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությունը նախատեսվում է մարտի 17-ին` հայտնում է «Ակոսը»: Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը մահացել է սրտի կաթվածից:
-
09.03.2019|
13:49
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախազգուշացրել է, որ Միացյալ Թագավորությունը կարող է ընդհնարպաես ԵՄ կազմից դուրս չգալ, եթե բրիտանացի խորհրդարանականները հաջորդ շաբաթ քվեարկության ժամանակ չհաստատեն բրեկզիտի համաձայնագիրը: