-
09.03.2019|
13:48
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ծավալուն գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանում մեկնարկող լայնածավալ զորավարժություններին:
-
09.03.2019|
13:47
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, տեսնելով միմյանց, մոռացել են իրենց կանանց` հայտնում է Newsweek-ը:
-
09.03.2019|
13:45
Ղըրղզստանի խորհրդարանի խոսնակը սկանդալի կենտրոնում է հայտնվել ուղղագրական սխալներով գրած պաշտոնական նամակի համար: Խորհրդարանում հաստատել են, որ բազմաթիվ քերականական և ուղղագրական սխալներով, մայրենի լեզվով գրված նամակի հեղինակը Դաստան Ջումաբեկովն է, ընդդիմությունը պահանջում է բարոյական պատասխանատվության ենթարկել նրան:
-
09.03.2019|
13:44
Ռուսաստանի հետ գործարքի շրջանակներում Թուրքիան հոկտեմբերից կսկսի տեղակայել S-400 զենիթահրթիռային համակարգերը` հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
-
09.03.2019|
13:43
Առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտի բարեփոխումների տապալման պատճառով Ֆինլանդիայի կառավարությունը հրաժարական է տվել:
-
09.03.2019|
13:41
Երեկ կեսօրից հետո Կոստանդնուպոլսից գույժ ստացվեց` 62 տարեկանում վախճանվել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի տնօրեն Պետրոս Շիրինօղլուն Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահը հաստատել է` սրտի կաթվածից:
-
09.03.2019|
13:38
Հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է անցնել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ 2019-ի հուլիսի 1-ից սահմանելով 23 տոկոս, եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023-ը աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս:
-
09.03.2019|
13:32
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը, այցելել է «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, շնորհավորել ու ծաղիկներ նվիրել այդտեղ բնակվող կանանց, ինչպես նաև աշխատակիցներին՝ մաղթելով քաջ առողջություն:
-
09.03.2019|
13:31
1in.am-ը գրում է. «Ասֆալտին փռելու և պատերին ծեփելու» ծրագրի շրջանակներում երեկ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը:
-
09.03.2019|
13:29
Մարտի 12-ին, ժամը 18:30-ին «Գյոթե-կենտրոնում» կկայանա գերմանացի լուսանկարիչ Քարստեն Ռաբեի դասախոսությունը։ Լուսանկարիչ և համադրող Ռաբեն Երևան է ժամանել Համբուրգից։ Իր լուսանկարները տարբեր ցուցահանդեսներում նա սկսել է ցուցադրել 2000-ական թվականներից սկսած։