-
07.03.2019|
14:56
«Ժողովուրդը» գրում է. «Եվրոպական «Ryanair լոուքոսթեր» ավիաընկերությունը պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա: Մեր տեղեկություններով` Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի եւ ավիաընկերության ղեկավար կազմերի Դուբլինում բանակցությունները բավական արդյունավետ են ընթանում եւ արդեն ավարտական փուլում են:
-
07.03.2019|
14:55
Երևանում հանրային տրանսպորտի վարորդները գործադուլ են անում: Նրանք բողոքում են աշխատանքի պայմաններից: Երևանի քաղաքապետարանը հաստատել է գործադուլի տեղեկությունը:
-
07.03.2019|
14:55
«Ժողովուրդը» գրում է. «Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեության վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը, պարզվում է, խոր արմատներ ունի:
-
07.03.2019|
14:54
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ավարտել են S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման գործարքը և չի բացառել, որ Անկարան կարող է հետագայում դիտարկել նաև S-500 համակարգերի գնման հնարավորությունը:
-
07.03.2019|
14:53
Մարտի 6-ին Արցախի Հանրապետության Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Սիլվի Գիյոմի (Եվրոպական խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատների խումբ) հետ:
-
07.03.2019|
14:52
Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը արդեն Ֆրանսիայի խորհրդարանի ձեռքում է և կվավերացվի մինչև ամառ` Tert.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը՝ պատասխանելով հարցին, թե երբ է Ֆրանսիան վավերացնելու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
-
07.03.2019|
14:51
Իրանի ու Հայաստանի միջև մշակվում է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը` ասել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
-
07.03.2019|
14:50
«Փաստը» գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի բուն նպատակը ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական հիմքեր է ունեցել: Վարչապետը ոչ այնքան հագեցած օրակարգով Բրյուսելում էր ՀՀ-ի լուրջ ֆինանսական հարցերը կարգավորելու համար:
-
07.03.2019|
14:49
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀԿ ու ՀՅԴ վերնախավն ակտիվ մասնակցում էր օրերս Ազատության հրապարակում անցկացված «Ոչ մի թիզ հող» ակցիային: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ հենց իրենք են այդ ակցիայի իրական կազմակերպիչները: Միայն թե նման վերնագրով ակցիայի անցկացումը զավեշտալի է, քանի որ նոր կառավարությունը երբևէ չի հայտարարել հողեր զիջելու մասին:
-
07.03.2019|
14:48
«Հրապարակը» թ գրում է. ««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում սկսվել են առաջին էշելոնի պաշտոնանկությունները։ Մեր տեղեկություններով, աշխատանքից ազատվել է ՀԿԵ անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Դարբինյանը։ Ն