-
05.03.2019|
00:17
Հաղորդավար Համլետ Ղուշչյանի կողմից իրեն առևանգելու և իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ:
-
05.03.2019|
00:16
Մարտի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է չինական «ԱՎԻԿ» հոլդինգի պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր ներկայացուցիչ Սին Մենի գլխավորությամբ:
-
05.03.2019|
00:15
2018-ի դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը, համաձայն որի՝ Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
-
05.03.2019|
00:13
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել:
-
05.03.2019|
00:11
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Իտալիայի հետ տարաձայնությունները անցյալում թողնելու մասին. «Մենք տարբեր տարաձայնություններ ենք ունեցել, սակայն ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք դրանք թողնել անցյալում հանուն մեր ժողովուրդների, մեր պատմության և Եվրոպայի»,- ասել է Ֆրանսիայի նախագահը «Ռայի» հեռուստաալիքին հարցազրույցում:
-
05.03.2019|
00:10
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խորհրդարանի երկու պալատները լուծարելու հրամանագիր է ստորագրել՝ ապրիլի 28-ին արտահերթ համընդհանուր ընտրություններ անցկացնելու նպատակով, գրում է El Diario-ն:
-
05.03.2019|
00:10
Մարտի 4-ին ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հյուրընկալել են ԼՀԿ նախագահ, ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, Աժ պատգամավորներ Մանե Թանդիլյանին և Գևորգ Գորգիսյանին` հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։
-
05.03.2019|
00:09
Մարտի 2-ին Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությանը՝ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանի գլխավորությամբ` տեղեկացնում են ՀՅԴ լրատվական ծառայությունից։
-
05.03.2019|
00:08
ԼՂ կարգավորման հարցով բանակցություններ որևէ փաստաթղթի շուրջ ներկայումս չեն վարվում` Հ 1-ին հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
-
05.03.2019|
00:07
Մարտի 4-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումպուլուսին, տեղեկացնում են ՊՆ-ից։ Հանդիպումը նպատակաուղղված էր զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների, այս ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության քննարկմանը: