Ուղղակի ծիծաղելի են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի խոսքերը, որ Խորենացի 13 հասցեում Լուսավորության նախարարության շենքը քանդվում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձնական շահագրգռությամբ։
Երեկոյան նրանք լսեցին Տեր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, և Ադամն ու իր կինը Տեր Աստծուց թաքնվեցին դրախտի ծառերի մեջ: Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞Ւր ես» (Ծննդ. 3;8-9)։
Անզգամ մարդն իր հոգում չարիքներ է հղանում և կրակ է կուտակում իր շուրթերի վրա։ Խորամանկ մարդը չարիքներ է նյութում, չարությամբ բորբոքում է նենգության լապտերը և բարեկամներին բաժանում է իրարից։
Հայաստանի նոր իշխանությունները հետևողական են ժողովրդավարության շարունակական զարգացման ու խորացման հարցում` հայտարարել է Աժ նախագահ Արարատ Միրզոյանը՝ երկուշաբթի օրը ընդունելով Եվրոպայի խորհրդի քարտուղարության Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության Գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին:
Աստվա՛ծ իմ, երբ ես կորցնում եմ հույսս. օգնի՛ր ինձ հիշել, որ Քո սերն ավելի մեծ է, քան իմ հիասթափությունը, և Քո ծրագրերն իմ կյանքի հետ կապված ավելի լավն են, քան իմը: Ամեն:
Հայտարարությունն այն մասին, որ չունենք` նոր հայկական կինո, քննադատությունների է արժանանում: Կա հակառակ կարծիք, որ ամեն ինչ արվել է` նոր լավ կինոն հանրությանը չհասցնելու համար:
ՀՀԿ Փոխնախագահ Արմեն Աշոտյանն այն տեսակետին է, որ արտաքին քաղաքական դաշտում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կարևորագույն խոստումը` կապված Հայաստանի և Արցախի ազգային ու պետական շահերը հավուր պատշաճի պաշտպանելու հետ, չի կատարել:
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի քննադատական խիստ տոնայնությամբ հոդվածը մեզանում շատ քննարկվեց։
Այդ քննարկումը, սակայն, ուներ մի կարևորագույն թերություն՝ երբ հոդվածի շեշտադրումներն ընդհանրապես չէին դիտարկվում Իրանի արտաքին քաղաքական փոփոխված ռազմավարության համատեքստում...