-
02.03.2019|
16:40
Մարտի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ` Վարդենյաց լեռնանցքը փակ է, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը (կան կուտակված ավտոմեքենաներ) փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի:
-
02.03.2019|
16:39
«Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը Մարտի 1-ի գործով որպես վկա ՀՔԾ-ում հարցաքննվել է, նաև առերեսվել է նախկին գործընկերոջ՝ Լարիսա Ալավերդյանի հետ։
-
02.03.2019|
16:38
Երեկ մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ԲՀԿ անդամները, նրանք չէին միացել երեկոյան երթին:
-
02.03.2019|
16:25
Առաջիկա շաբաթ լինելու է ԱԺ հերթական նիստը, որի ընթացքում ամենայն հավանականությամբ, պետք է քննարկվի կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը։
-
02.03.2019|
16:21
Սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի «Dream» երգի և համանուն տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կայանալիք Dream World Tour-ի համերգին:
-
02.03.2019|
16:19
Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն անհամբեր սպասում է հայ ունկնդրի հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի կունենա երգչուհու համերգն իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում:
-
02.03.2019|
16:17
Պ. Հերյանը գրական ծածկանունն է 1954թ. Փետրվարի 15-ին Լիբանանի հայաբնակ Այնճար գյուղում ծնված Պետիկ Հերկելյանի: Նրա գրական ձիրքերը դրսևորվել են դեռևս դպրոցական տարիներից: 1970թ. Լույս տեսած «Յուշամատեան Մուսա լերան» ստվարածավալ գրքում առաջին անգամ անդրադառնում են պատանի Պետիկ Հերկելյանին, որպես խոստումնալից բանաստեղծի:
-
02.03.2019|
16:12
Մարտի 23-ին «Երևան էքսպո» կենտրոնում տեղի կունենա «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդեսը, որն անցկացվում է «Իմ քայլը» հիմնադրամի հովանու ներքո, ՄԱԿ-ի Բնակչության հմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ և Վորլդ Վիժն Հայաստանի մասնակցությամբ։
-
02.03.2019|
16:11
Բրիտանիայի հնագետները պատճենում ու վերծանում են Հռոմեական կայսրության ժամանակներում Ադրիանոսի պարսպի վրա զինվորների գրաֆիտիները: Բրեմպտոնի կիրճում (Կամբրիայի կոմսություն) գրությունները թողել են հռոմեացի լեգիոներները, որ վերականգնել են Ադրիանոս կայսեր պարիսպը:
-
02.03.2019|
16:08
Փետրվարի 27-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: