-
02.03.2019|
03:04
«Երեկ նախագահ Տեր-Պետրոսյանը ենթարկվել է ատամնաշարի հետ կապված վիրահատական միջամտության: Այդ պատճառով առաջին նախագահը չի կարող մասնակցել այսօր՝ Մարտի 1-ի ոճրագործության 11-րդ տարելիցին նախատեսված երթին»` ասել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:
-
02.03.2019|
03:03
Մարտի 1-ի բացահայտումը արդեն իրավապահ համակարգի ու դատական իշխանության տիրույթում է:
-
02.03.2019|
03:02
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մեծ հույսեր չի կապում ԵԱՏՄ-ի հետ, որն ավելի ու ավելի շատ է քաղաքականացվում:
-
02.03.2019|
03:01
Մեր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությամբ Կառավարությանը հնարավորություն և հրամայական է տրվում, որ ստեղծվի համապատասխան հանձնաժողով, որը հատուցում կտրամադրի «Մարտի 1-ի» տուժածներին և զոհերի հարազատներին` Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով իրենց օրենսդրական նախաձեռնության մասին:
-
02.03.2019|
03:00
Մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության նախագահ Հաշիմ Տաչին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հերքել է Սերբիայի հետ տարածքների փոխանակման հնարավորությունները՝ ասելով, որ դա երբեք տեղի չի ունենա, հաղորդում է FOX News-ը:
-
02.03.2019|
02:58
Փակելու մասին որևէ խոսք չկա, խոսքը միայն վարչարարության, պատասխանատվության համախմբման ավելի օպտիմալ տարբերակ գտնելու մասին է` մամուլի ասուլիսում ասաց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը՝ անդրադառնալով Համազգային թատրոնի փակմանը:
-
02.03.2019|
02:57
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: ՀՀ վարչապետն ու նախագահը քննարկել են օրակարգային տարբեր հարցեր:
-
02.03.2019|
02:55
ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։
-
02.03.2019|
02:54
Մարտի 1-ի 11-րդ տարելիցի կապակցությամբ Ազատության հրապարակից մինչև Մյասնիկյանի հուշարձան տեղի ունեցավ քայլերթ, որը գլխավորում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
02.03.2019|
02:45
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հանդիպման արդյունքները: «Մենք գիտենք, թե նրանք ինչ են ցանկանում, իսկ նրանք էլ գիտեն, թե ինչ մենք պետք է ստանանք», - գրել է Թրամփը Twitter-ում: