02.03.2019|
02:36
Ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, այլ ընդհակառակը՝ մեր հողերում պետք է ապրեն մեր հայրենակիցները` երեկ ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որ աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում էր և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել էր Հադրութից հարավ՝ Արաքս գետին հարող հատված, ուր, ըստ Արցախի հանրային հեռուստատեսության, կառուցվում է նոր բնակավայր՝ Արաքսավանը, 150 առանձնատներով և համայնքային նշանակության շինություններով: