-
01.03.2019|
00:19
Շարունակվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան: ՀՀ կառավարության ղեկավարը տիկնոջ` Աննա Հակոբյանի և իր գլխավորած կառավարական պատվիրակության հետ այսօր առավոտյան Թեհրանից մեկնել է Սպահան:
-
01.03.2019|
00:17
«ԱԳՆ-ն կարող է միայն ներկայացնել Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը, իսկ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ ՌԴ պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել։ Ինչու՞ են ռուս պատգամավորները ինքնակազմակերպվել և մասնակցել Բաքվում փետրվարի 26-ին կայացած երթին, պետք է հարցնել հենց այդ պատգամավորներին»` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:
-
01.03.2019|
00:14
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ կարելի է առնվազն կրկնպատակել իրանական գազի ներկրումը․
-
01.03.2019|
00:12
Եկատերինբուրգում բնակվող Գևորգ Ավետիսյանին, որը հունվարին այրվող տնից 3 երեխաների էր դուրս բերել, ընտանիքի հետ վտարել են բնակարանից՝ պարզաբանելով, թե նրանք այնտեղ բնակվելու իրավունք չունեն, գրում է РИА Новости-ն:
-
01.03.2019|
00:10
Երևանը՝ ի դեմս ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի, իր վրդովմունքն է հայտնել Բաքվում փետրվարի 26-ին կայացած հակահայկական միջոցառմանը ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորների մասնակցության կապակցությամբ` ասել է դեսպանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին:
-
01.03.2019|
00:07
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն անդրադարձել է վերջին շրջանում ֆեդերացիայի շուրջ ծագած խնդիրներին: Հ
-
01.03.2019|
00:06
Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակալությամբ կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների՝ պայմանագրերով ամրագրված և փաստացի առկա իրավիճակի համադրման նպատակով:
-
28.02.2019|
19:36
Իշխանությունը որոշել է վաղը՝ Մարտի 1-ի ողբերգական իրադարձության օրը, երթ անել։ Փաշինյանի համար սա հերթական ստուգատեսն է, որքան մարդ կմիանա նրան, աջակիցների թիվը նվազել, թե նույնն է մնացել։
-
28.02.2019|
19:27
Մշակույթի նախարարության պատրաստած նախագիծը, ըստ որի՝ նախարարության ենթակայությամբ գործող որոշ կառույցներ լուծարվելու ու միավորվելու են այլ կառույցների հետ, բավական մեծ աղմուկ է բարձրացրել:
-
28.02.2019|
19:25
Փետրվարի 26-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ մեծ հանրահավաք՝ ի հիշատակ սումգայիթյան վայրագություններին զոհ գնացած հայերի և ի զորակցություն Արցախի:
Հանրահավաքի մասին հանրությանն ու պատկան մարմիններին իրազեկվել էր դեռ շաբաթներ առաջ: Հավաքն ստացվեց, Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա համախոհների պատասխանն էլ տրվեց՝ այո, Լևոն, տղա ենք և հող չենք տալու: