27.02.2019|
18:59
Հայաստանի նոր իշխանության կողմից որպես առաջնահերթություն դիտարկվող նպատակներից մեկը կրթական հաստատությունների ապաքաղաքականացումն է, ինչին էլ, թվում է, թե միտված են ԵՊՀ-ի շուրջ ընթացող գործընթացները, Facebook-յան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ղազինյանը։ «Չնայած հռչակված նպատակի կարևորությանը, պետք է արձանագրել, որ դրա անվան ներքո հապճեպ ընթացող գործընթացները առավելապես խոր մտահոգության տեղիք են տալիս: