-
27.02.2019|
15:14
«Այսօր դեսպան Լին Թրեյսիի առաջին աշխատանքային օրն էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը», - հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Facebook-ի էջը։
-
27.02.2019|
15:12
Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն կոչ է արել իմպիչմենտ հայտարարել նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ մեղադրելով պետական դավաճանության մեջ:
-
27.02.2019|
15:08
Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով: Մարտի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
-
27.02.2019|
14:52
ԲՀԿ-ն և ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը փոխգործակցության և համագործակցության արձանագրություն են ստորագրել` հայտնում է «Եդինայա Ռոսիա»-ի մամուլի ծառայությունը:
-
27.02.2019|
11:22
Արվեստ հայաստան հիմնադրամը և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը նախաձեռնում են Ձայնալաբը՝ արվեստի, գիտության և տեխնոլոգիայի փորձարարական հարթակը: Ձայնալաբը արվեստի հետազոտական կացարան է, որը կկայանա 2019-ի ապրիլ-օգոստոս ամիսներին, Գյումրիում: Այն կվարի կոմպոզիտոր, դաշնակահար և ձայնային արվեստագետ Վարդան Հարությունյանը:
-
27.02.2019|
11:21
Երևանում մենահամերգով հանդես կգա հայտնի երգչուհի Անգելինա Կապլանը: Համերգը տեղի կունենա մարտի 9-ին օպերային թատրոնի տարածքում գտնվող «Շանսոն» ակումբում:
-
27.02.2019|
11:09
Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Ինստագրամում անսպասելի հայտարարեց, որ հրաժարական է տալիս. «Շնորհակալություն եմ հայտնում Իրանի սիրելի ու հարգարժան ժողովրդին վերջին 67 ամիսների համար։ Անկեղծորեն ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող շարունակել ծառայությունս, նաև ծառայությանս ընթացքում բոլոր բացթողումների համար: Շնորհակալություն եմ հայտնում Իրանի ժողովրդին և պաշտոնյաներին»:
-
27.02.2019|
11:06
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) փետրվարի 28-ից մարտի 2-ը հանդես կգա Դուբայի օպերային թատրոնում։ Այս նախագիծը կյանքի է կոչվել երկարատև բանակցություններից հետո։
-
27.02.2019|
02:07
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ փետրվարի 26-ին մամուլում տարածված տեղեկատվությունը ՊՎԾ ծառայության չորս աշխատակիցների, այդ թվում երկու վարչության պետերի ձերբակալությունների մասին ներկայացվել էր խեղաթյուրված։
-
27.02.2019|
02:06
Աշխատանքներ ենք տանում՝ քրեակատարողական հիմնարկների շինարարության համար միջոցներ գտնելու ուղղությամբ` խոսելով «Նուբարաշեն»-ի, «Գորիս»-ի և «Երևան»-ի քրեակատարողական հիմնարկների փակման որոշման մասին` ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։