26.02.2019|
15:50
Այս տարիների ընթացքում, ելնելով ներքաղաքական իրավիճակից, տարբեր առիթներով արձագանքել եմ Ձեզ և Ձեր հայտնած տեսակետներին, սակայն երբեք նման դիմելաձևից չեմ օգտվել: Այսօր թույլ տվեք հենց այսպես դիմել Ձեզ, որպես առիթ օգտագործելով Ձեր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին Ձեր վերջին հոդվածը: Անձնական փոխհարաբերությունների դաշտում չունեմ որևէ ցանկություն, ժողովրդական լեզվով ասած, մտնելու Ձեր մատի և Նիկոլ Փաշինյանի մատանու արանքը, ուստի արձագանքս բացառապես քաղաքական է: