-
26.02.2019|
01:39
Երաժշտական աշխարհում հազարավոր անեկդոտներ կան… դիրիժորների մասին: Ավելի շատ` մեներգիչների: Ավելի շատ` կոմպոզիտորների: Երաժիշտները ուրախ մարդիկ են: Հումորի անսպառ զգացումով ինչպես անսպառ է երաժշտությունը, թեպետ ունի-չունի` 7 նոտա ունի:
-
26.02.2019|
01:36
Հայաստանյան զարգացումներն այս պահին ունեն երկու ուղղություն` մարտի մեկ և Արցախ` մեկը մյուսին փոխլրացնելու բավականին հզոր ներուժով:
-
26.02.2019|
01:33
Մարտի 5-ին Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակն է: Գուցե միամտաբար, գուցե հիմարաբար սպասում էի, որ թավշե հեղափոխությունից հետո համարյա ամեն օր նոր արժեհամակարգի, քաղաքացու գլխի պարունակության փոփոխության մասին մտահոգ վարչապետն ու կառավարությունը արդեն իսկ պիտի Սպարապետի ու վարչապետի ծննդյան 60-ամյակը ըստ արժանվույն նշելու քայլեր արած լինեին:
-
26.02.2019|
01:20
Նովգորոդում ավարտվել է գեղասահքի Ռուսաստանի Դաշնության գավաթի մրցաշարը: Կարճ ծրագրից հետո կանանց մենասահքում լիդերությունը 76,89 միավորով ստանձնած Եվգենյա Մեդվեդևան հաջող մրցելույթ է ունեցել և ազատ ծրագրում, որին հանգուցային դեր էր վերապահված տեղերի վերջնական բաշխման գործում:
-
26.02.2019|
01:18
Ֆուտբոլային այս շաբաթավերջն էլ ֆուտբոլասերին ձանձրանալու առիթ չտվեց: Նախ կատարյալ հանդիսություն էր Սևիլիայում, որտեղ անգերազանցելի էր բոլոր ժամանակների ֆուտբոլային մեծագույն կախարդը, գավաթային գերլարված հանդիպում էր Անգլիայում՝ «Չելսիի» գլխավոր մարզչի համար ակնհայտորեն ճակատագրական ելքով, ու այստեղ երևի այնքան էլ ամեն ինչ պայմանավորված չէ այս հանդիպմամբ. Սարիից դժգոհություններն ավելի խորքային արտահայտություն ունեն: ՈՒրիշ արժանավոր հղումներ էլ կարող ենք անել, զի հետաքրքրություն ներկայացնող հանդիպումների պակաս չկա, սակայն այդ ամենը՝ ստորև:
-
26.02.2019|
01:17
Նախարարությունների օպտիմալացման ծրագրի իրականացումը այլևս կրքեր չի բորբոքում: Հատկապես սփյուռքի և մշակույթի նախարարությունների վերաձևումը զուգորդվեց սփյուռքն ու մշակույթը օտարելու հետ: Հանկարծահաս աղմուկ-դժգոհությունը, սակայն, շատ արագ էլ մարեց, կամ աղմուկը մարեց, դժգոհությունը կորցրեց իմաստը:
-
26.02.2019|
01:05
Այս և այն ցուցական դերանունների փոխարեն Հովհ. Թումանյանը համառորեն գործածում էր էս և էն: Դեռ հասկանալի է, երբ Հովհ. Թումանյանը էս և էն-ը, էստեղ-ն ու էնտեղ-ը գործ էր ածում գեղարվեստական գրվածքների մեջ:
-
26.02.2019|
00:57
Ժասմեն Վիլյանի` «Իրատեսում» հրապարակված (թիվ 7, 2019) հարցազրույցը գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ ստիպեց գրիչ վերցնել ու լրացնել հարցադրումները երկրի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք խնդիրներում վերջինիս մասնակցության առնչությամբ:
-
26.02.2019|
00:54
Բոլոր ժողովուրդներն ունենում են ցավոտ թեմաներ, ողբերգական դրվագներ։ Փորձությունից թրծված և ամրացած են դուրս գալիս ու որպես հասարակություն կայանում նրանք, որոնք կարողանում են բաց խոսել խնդիրների մասին, անցնել դժվար խոսակցության փուլը, վերլուծել ու հասկանալ կատարվածի արմատները։ Այդ պրոցեսի արդյունքում է հասունանում հասարակության՝ նոր ողբերգություններ թույլ չտալու ունակությունը։
-
26.02.2019|
00:38
Արդյունքը կանխորոշված էր։ Երբ Սպիտակ տունը հաստատեց Թրամփի ուղևորության փաստը, Իրաքի գործող վարչապետ Ադել Աբդուլ-Մահդին հրապարակեց պաշտոնական հայտարարություն, որում ասվում է, որ երբ հայտնի դարձավ Թրամփի այցի մասին, երկու առաջնորդներն ունեին հանդիպման պլան, որն ստիպված փոխեցին «հանդիպման կազմակերպման առթիվ եղած տարաձայնությունների» պատճառով։