-
25.02.2019|
19:25
«Մինչև տարեվերջ Ադրբեջանում լրջագույն բարեփոխումներ կիրականացվեն, որոնց գլխավոր նպատակն է երկրում տնտեսական զարգացման ապահովումը», - Բաքվում խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
-
25.02.2019|
19:24
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության զարգացման, տարածաշրջանային հարցեր։
-
25.02.2019|
19:23
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Նրանք քննարկել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:
-
25.02.2019|
17:40
Թուրքիայի 27-րդ գումարման մեջլիսի նոր նախագահ է ընտրվել «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության պատգամավոր Մուստաֆա Շենթոփը:
-
25.02.2019|
17:39
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկրի վարչապետ է նշանակել Ասկար Մամինին։ Մեջլիսի պատգամավորները աջակցել են նրա թեկնածությունը։
-
25.02.2019|
17:38
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ՊՊԾ գնդի գրավման մասնակիցներին հեղափոխության նախակարապետ կոչելու Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը. «Մեր երկրում ամեն ինչ խառնվել է իրար: Խոստանում են աշխատավարձերի բարձրացում և աշխատատեղերի ստեղծում, իրականացնում են օպտիմալացում և աշխատատեղերի կրճատում:
-
25.02.2019|
17:37
Նիկոլ Փաշինյանի՝ «անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն միջոց է» թեզը նշանակում է, որ իշխանությունը հրաժարվում է իր գործառույթից` ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
-
25.02.2019|
17:36
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը բաց նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին:
-
25.02.2019|
17:34
City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը, հրապարակել է 2018-ին նվիրատու կազմակերպությունների և անձանց ցանկը:
-
25.02.2019|
17:33
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ 2016-ի նախագահի ընտրություններում Ռուսաստանի և Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի միջև գաղտնի դավադրություն է եղել։