-
23.02.2019|
16:47
Տեւական ժամանակ է, որպես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ ցանկանում էի հանդիպել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող, Նորք-Մարաշի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին եւ մերժում էի ստանում, որովհետեւ դատավոր Բեկթաշյանը արգելք էր դրել այցելությունների, այդ թվում` հանձնաժողովի նախագահի եւ պատգամավորի համար:
-
23.02.2019|
16:45
Հայաստանում շարունակվում է խոզի և տավարի մսի էժանացումը: Սա լավ է սպառողների համար` նրանք էժան մսամթերք են ձեռք բերում:
-
23.02.2019|
16:44
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ Ստամբուլի Նիշանթաշ թաղամասի ռեստորաններից մեկում Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը ծաղրանկարի տեսքով ներկայացնելու առնչությամբ:
-
23.02.2019|
16:43
«Հրապարակը» գրում է. «Իմ քայի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 21-ի ասուլիսի ժամանակ մեկուկես ժամից ավելի խոսեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և այդպես էլ չհայտնեց, թե պետական պաշտոնյաներից ովքեր են հանգանակություն կատարել «Իմ քայլը» հիմնադրամին:
-
23.02.2019|
16:41
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի նախկին պատգամավոր Սելինա Դողանը Facebook-ի իր էջում հայտնել է ՏԻՄ ընտրություններում Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի ղեկավար խորհրդի թեկնածու մասնակցելու մասին:
-
23.02.2019|
16:41
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Telemundo պարբերականին հարցազրույցում հույս է հայտնել, որ ոչ միայն Վենեսուելայի, այլև Նիկարագուայի ու Կուբայի բնակիչներն են գիտակցում քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունը:
-
23.02.2019|
16:39
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:
-
23.02.2019|
16:38
Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին՝ խոստումներ չկատարելու և հակասական հայտարարություններ անելու մեջ։ Պարզվում է, որ դառնալով իշխանություն, Նիկոլնն այս նոմինացիայում անգերազանցելի է։
-
23.02.2019|
16:36
Այն ժողովուրդը, որ ի վիճակի է եղել իրականացնել ու հասնել մի էֆեկտի, որը մենք լիարժեք կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես մեր տիրույթում է, «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
23.02.2019|
16:34
«Հրապարակը» գրում է. «Դուք անվերջ նշում եք, որ Սահմանադրության խախտում է տեղի ունեցել, մասնավորապես՝ կառավարության կառուցվածքի հետ կապված, դա ընդամենը հռետորաբանությո՞ւն է, թե՞ կոնկրետ քայլեր են հետևելու դրան՝ հարցրինք ԼՀԿկուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։