-
23.02.2019|
16:32
«Հրապարակը» գրում է. «Առողջապահության նախարարի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպմանը ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հարցրել է` երբ նշանակվել եք նախարար, երկրի բարձրագույն ղեկավարությունը տեղյա՞կ է եղել, որ Արսեն Թորոսյանը ղեկավարում է «ՄԻԲՍ» կենտրոնը, և հիմա տեղյա՞կ է, որ այդ կենտրոնի պետպատվերի փաթեթը զգալիորեն աճել է:
-
23.02.2019|
16:31
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչի թեկնածու է ներկայացրել` Քելլի Քրաֆտին: Twitter-ում նա գրել է. «Ուրախ եմ հայտնել, որ Քելլի Նայթ Քրաֆտը՝ Կանադայում մեր ներկայիս դեսպանը, ներկայացվում է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար», - գրել է Թրամփը:
-
23.02.2019|
16:30
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն այս պահին դեռ համաձայնություն չկա»` ասել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
-
23.02.2019|
16:29
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստ է հրավիրվել:
-
23.02.2019|
16:22
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից:
-
23.02.2019|
16:21
Մենք սպառազինությունների նոր մրցավազքի շեմին ենք և այս անգամ զսպման քաղաքականությունը կարող է չգործել: Պարզապես Ռուսաստանին մատնացույց անելը բավական չէ` գրում է Գերմանիայի բունդեստագի պատգամավոր, ՆԱՏՕ ԽՎ-ի անդամ Յուրգեն Տրիտինը Frankfurter Rundschau-ում:
-
23.02.2019|
16:18
Le Monde-ին հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը փորձել է հանգստացնել Վաշինգտոնի դաշնակիցներին, որ դժվար դրության մեջ են Դոնալդ Թրամփի պատճառով:
-
23.02.2019|
16:13
Իրանի կառավարությունը համաձայնություն է տվել Ռուսաստանից ևս մեկ վարկ ստանալուն` 5 միլիարդ դոլարի: Այդ գումարը Իրանի պետական եկամուտներից է դառնալու մարտի 21-ից սկսվող ֆինանսական տարում:
-
23.02.2019|
02:52
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մայրաքաղաքի մի շարք բենզալցակայաններում իրականացված մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է բենզինի իրացման գնի փոփոխություն: 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի գինը 400-ից դարձել է 410 դրամ, պրեմիում տեսակինը՝ 420-ից 430 դրամ:
-
23.02.2019|
02:51
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առնչվող հարցերի շուտափույթ լուծման մեջ ամենից շատ հետաքրքրվածությունն ունի հայկական կողմը` ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: