ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
10։00-16։00 Ավան՝ Իսահակյան թաղ․ 1/1, 1/2, 3/3 շենքերը, Հովհաննիսյան փ. 25/1, 25/2 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,...
«Հրապարակը» գրում է. «Կրթության նախարար Արայիկ Հարությունյանն ինքնատիպ աշխատաոճ է ընտրել՝ նախարար նշանակվելու սկզբում մետրոյով էր գործի գնում, հետո Սերժ Սարգսյանի կուրսեցի դպրոցի տնօրենին գործից ազատեց, մեկ ուրիշ տնօրենից էլ խորհրդակցության ժամանակ հրապարակավ անգլերենից «քննություն» վերցրեց:
ԱՄՆ իշխանությունները որոշել են Սիրիայում «փոքր խաղաղապահ զորք» թողնել` հաղորդում է Reuters-ը՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսին հղումով: Սիրիայից ԱՄՆզորքերի դուրսբերումից հետո այնտեղ 200 զինվորականից բաղկացած խումբ կմնա:
«Նախօրեին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վարչապետը մանրամասներ է ներկայացրել հունվարին Դավոսում Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպումից:
«Փաստը» գրում է. «Թե՛ «Փաստ» օրաթերթը, թե՛ այլ լրատվամիջոցներ ու փորձագետներ քանիցս անդրադարձել են Մարտի 1–ի գործի մանրամասներին և նշել, թե գործող իշխանություններն ինչ էնտուզիազմով են լծված այն իրենց քաղաքական նպատակներին ծառայեցնելու հարցին:
«Ժամանակը» գրում է. «2020-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ երկրներից ներկրված մեքենաների մաքսազերծմանը:
«Հրապարակը» գրում է. «Սասուն Միքայելյանը սկսել է հարմարվել «Երկրապահի» ղեկավարի կարգավիճակին։ Գրեթե ամեն օր նա գնում է ԵԿՄ գրասենյակ, ծանոթանում փաստաթղթերին։
«Ժողովուրդը» գրում է. «Կառավարության կառուցվածքի շուրջ քննարկումները և դրանից բխող աշխատատեղերի կրճատման հարցը շարունակում է մնալ օրակարգում: Այժմ իշխանությունները հնարավոր սցենարներ են մշակում, թե ինչպես կարող են օպտիմալացումներ կատարել, որ հնարավորինս ցավոտ չլինի պետական համակարգի աշխատակիցների համար:
Փետրվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրությունը, թե իբր Աղդամի հատվածում խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում` հայտարարում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի քննադատական խիստ տոնայնությամբ հոդվածը մեզանում շատ քննարկվեց։
Այդ քննարկումը, սակայն, ուներ մի կարևորագույն թերություն՝ երբ հոդվածի շեշտադրումներն ընդհանրապես չէին դիտարկվում Իրանի արտաքին քաղաքական փոփոխված ռազմավարության համատեքստում...