21.02.2019|
00:16
Ժողովրդավարական երկրներում լինում են որոշ ուժեր, անհատներ, որոնք երբեմն հանդես են գալիս ծայրահեղական գաղափարներով, բայց Արցախի ժողովուրդն իր կարծիքն ու վերաբերմունքը նման գաղափարների նկատմամբ վաղուց հայտնել է` ասել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, որ Արցախում քաղաքացիական անհնազանդությամբ ու խաղաղ միջոցներով փոփոխություններ պետք է իրականացվեն, և «Սասնա ծռերը», որպես քաղաքական ուժ, փորձելու է հնարավորինս արագացնել այդ գործընթացը։