-
20.02.2019|
01:35
Մեր նոր քերթության Արարատը՝ Թումանյանը, Դսեղում է, բայց կարևոր է, թե ինչպես նա դարձավ Արարատ։ Այսօր Դսեղում, Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Եղիշե Չարենցին մեջբերեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիմնական շեշտադրում արեց Թումանյանի անցած ճանապարհի վրա։
-
20.02.2019|
00:44
«Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Լուսինե Հարոյանը, «Հայ կառուցողական կուսակցություն» նախագահ Անդրիաս Ղուկասյանը և «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանն այսօր մամուլի ասուլիսին հայտարարեցին, որ արտախորհրդարանական 10 ուժ միավորվել են «Նոր Սահմանադրություն» նախաձեռնության շուրջ, ստորագրել են հուշագիր:
-
20.02.2019|
00:01
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը հայտարարել է, որ մտադիր է այցելել Բաքու և Երևան՝ Լեռնային Ղարաբաղում կարգավորման հարցը քննարկելու համար:
-
19.02.2019|
23:34
Արփինե Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է «Լիդիան Արմենիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին. «Երեկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ ինքը ՀՀ կառավարությանը տեղեկացրել է, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում բնապահպանական որևէ խնդրի համար, որն առաջացել է այդ տարածքում:
-
19.02.2019|
23:30
«Կարող եմ հաստատել այդ փաստը։ Գիտեմ, որ հայց են ներկայացնելու անմեղության կանխավարկածի կոպիտ խախտման կապակցությամբ», - ասաց Վիկտոր Սողոմոնյանը։ Նա նշեց, որ հայցը կներկայացվի օրերս, իսկ մյուս մանրամասների վերաբերյալ հայտարարություն կտարածեն:
-
19.02.2019|
23:30
Գազի և էլեկտրաէներգիայի հունվարի վճարների ահռելի չափի վերաբերյալ դժգոհություններով Ֆեյսբուքը հեղեղված է, մինչդեռ պատկան մարմինները գրավոր դիմումներ են պահանջում խնդրի պատճառները պարզելու համար: Բողոքում են նաև Աժ պատգամավորներ:
-
19.02.2019|
23:28
«Մենք հիմա ունենք խորհրդարանական համակարգ և պիտի ամեն ինչ անենք այդ համակարգի կայացման համար», - կարծում է Աժ նախագահը: Նա կողմ չէ կիսանախագահական համակարգի վերադարձին:
-
19.02.2019|
23:27
Երկրորդ օրն է Հայաստանի նախագահի անունը չի իջնում ամերիկյան առաջատար լրատվամիջոցների գլխագրերից: Արմեն Սարգսյանը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ Մյունխենում կարճատև հանդիպման պատճառով:
-
19.02.2019|
23:26
ՌԴ տնտեսության զարգացման նախարարությունը 6,3 միլիարդ դոլար է գնահատել արևմտյան պատժամիջոցների պատճառած վնասը։ Ռուսաստանի տնտեսությանը հիմնականում վնաս են հասցրել, նախարարության տվյալներով, ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Ուկրաինան։
-
19.02.2019|
23:22
Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը փետրվարի 19-ին հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին (Saad Hariri):