-
16.02.2019|
23:28
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկման ընթացքում պատմել է ընդհատակում (2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ էր) գտնվելու, գրքում օգտագործված համաշխարհային գրականության ու գրքի հրատարակման մասին:
-
16.02.2019|
23:26
Ծրագիրը ներկայացնում է առաջիկա հինգ տարիներին պետական կառավարման տարբեր բնագավառներում լուծման ենթակա խնդիրների բավականին համապարփակ շրջանակ։ Այն նաեւ պարունակում է արժեքավոր դիտարկումներ արդյունավետ կառավարման այնպիսի սկզբունքների մասին, ինչպիսիք են ներառականությունը, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, կարգավորումների պարզեցումը եւ այլն։
-
16.02.2019|
23:24
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Մյունխենի անվտանգության համաժողովում:
-
16.02.2019|
23:23
Բարձրաստիճան ամերիկացի օրենսդիրները և զինվորական պաշտոնյաները ճնշում են գործադրում Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցների վրա՝ պահանջելով հարյուրավոր զինծառայողներ ուղարկել Սիրիա ու Թուրքիային սահմանակից հատվածում բուֆերային գոտի ստեղծել` գրում է The Washington Post-ը:
-
16.02.2019|
23:22
Երկրապահ կամավորական միությունը երբեք չի լուծարվի և չի էլ պատրաստվում լուծարվել։ Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը՝ անդրադառնալով «Սասնա Ծռերի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե ժամանակն է, որ ԵԿՄ–ն լուծարվի։
-
16.02.2019|
23:21
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են ԱԱԾ: 2018 թվականի ապրիլին Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Գագիկ Խաչատրյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ նրա ընտանիքի անդամները բիզնես և շքեղ առանձնատներ ունեն:
-
16.02.2019|
23:20
Համացանցում հետևողականորեն շրջանառվող տեսանյութը հերթական տեղեկատվական հնարքներից է, Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
-
16.02.2019|
23:17
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է խորհրդակցություն, որում ներկայացվել են Պետական եկամուտների կոմիտեի գործառույթների արդիականացման աշխատանքները: Մինչ քննարկման օրակարգային հարցերին անցնելը՝ վարչապետն արել է մի քանի դիտարկումներ ՊԵԿ-ի հետ կապված:
-
16.02.2019|
23:15
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը շարունակում է աջակցել Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքի հակամարտության պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, կոչ անելով մեծացնել ջանքերը Դոնբասում խաղաղ կարգավորման հասնելու համար:
-
16.02.2019|
23:14
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը այսօր Մյունխենում հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու երկկողմ օրակարգը` հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն: