-
16.02.2019|
03:46
Աժ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: ԱԺ նախագահը, կարեւորելով հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը, ընդգծել է, որ դրանց հիմքում նաեւ երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային բազմադարյա կապերն ու Ֆրանսիայի հայկական համայնքի առկայությունն է:
-
16.02.2019|
03:44
ՄԻԵԴ-ը որպես ծայրահեղ բացառություն ընդունում է՝ որոշ դեպքերում կարելի է շեղվել անմեղության կանխավարկածից և ապացուցման բեռը դնել մեղադրայլի վրա, դա էլ միայն առանձին, հատուկ հանցագործություններով՝ փողերի լվացում, ապօրինի հարստացում` Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը:
-
16.02.2019|
03:43
«2018 թ. վերջին օրը բոլորս իմացանք, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրանալու է: Տարբեր լուրերի համաձայն՝ սա իշխանությունների համար անակնկալ չի եղել. նրանք նախապես իմացել են, ուղղակի թողել են վերջին պահին՝ նախատոնական «սոուսով» մատուցելով:
-
16.02.2019|
03:40
Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը հրապարակել է Արցախյան հակամարտության թեմայով «Լեռնային Ղարաբաղ՝ Անդրկովկասի վառոդե տակառ» ծավալուն հոդվածը, որի հեղինակը Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինն է:
-
16.02.2019|
03:34
Ռուսաստանում և ՀՀ որոշ լրատվամիջոցներում խոսակցությունները, թե Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից ու արտաքին ուժերը նպաստում են դրան, չեն համապատասխանում իրականությանը` Հայաստանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
-
16.02.2019|
03:19
Փետրվարի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին:
-
16.02.2019|
03:17
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին:
-
16.02.2019|
03:11
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի՝ թմրամիջոց գործածելու հանգամանքը պարզել հնարավոր չի եղել. նա հրաժարվել է նմուշ տրամադրելուց, հաղորդում են տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները։
-
16.02.2019|
03:09
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Բրյուսելում հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
-
16.02.2019|
03:08
Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Նաթալի Լուազուն Լոնդոնին կոչ է արել վերջապես կողմնորոշվել բրեկզիտի հարցում: