-
14.02.2019|
22:05
Աժ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին, ԱԺ ամբիոնից հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
-
14.02.2019|
22:05
Ես վախենում եմ, վախենում եմ, որ հանրությունը կամաց-կամաց կսկսի կորցնել հավատն իր ապագայի հանդեպ, որին ինքը հավատացել է ապրիլ-մայիսին ու նաև դեկտեմբերյան ընտրությունների ժամանակ։ ԲՀԿ-ի նպատակը տնտեսական հեղափոխությանը նպաստելն է, ու դրա համար մենք կոնկրետ առաջարկներ ենք ներկայացրել։
-
14.02.2019|
22:03
«ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու այս նախագծին, միայն կառուցվածքը կառավարության բավարար է, որ մենք դեմ քվեարկենք՝ առանց ծրագիրը կարդալու», - ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։ Նա ընդգծեց՝ քննադատությունները իշխանությունը պետք է հանդուժողականությամբ լսի՝ առանց նեղանալու։
-
14.02.2019|
22:02
Աժ-ում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա ասաց, որ ընտրել է ելույթի վերնագիրը՝ «Ջրամբարների, քաղաքացիների ու Էդմոն Մարուքյանի մասին»։
-
14.02.2019|
22:01
Այս իշխանություններն ունակ չեն հանդուրժել անգամ այն մեղմ քննադատությունը, որ հնչեց իրենց հասցեին Ազգային ժողովի դահլիճում, Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
-
14.02.2019|
22:00
Սա անհանդուրժող ելույթ էր քննադատությանը և ընդհանրապես ընդդիմություն ունենալուն` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿխմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը՝ գնահատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։
-
14.02.2019|
21:59
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը հուզիչ էր ու սրտակեղեք, Facebook-յան իր էջում գրել է ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
-
14.02.2019|
21:58
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումը լրացուցիչ ազդակ կհաղորդի երկրների երկկողմ հարաբերությունների զարգացմանը միջուկային էներգիայի, նավթի-գազի սեկտորում և այլ ուղղություններում:
-
14.02.2019|
21:57
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-17-ը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովին, որի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ:
-
14.02.2019|
21:55
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցներին դուրս գալ 2015-ին կնքված միջուկային համաձայնագրից՝ պնդելով, թե Իրանը «ամենամեծ սպառնալիքն է Մերձավոր Արևելքի խաղաղությանն ու անվտանգությանը»: