-
12.02.2019|
23:06
Ռուսաստանի 437 բանկերից 150-ը գտնվում են սնանկացման եզրին` հայտնում է «Известия»-ն` հղում անելով ֆինանսական շուկայի մասնակիցներին: Բանկերի ֆինանսական վիճակի վատթարացման պատճառ նշվում է Ավանդների ապահովագրության գործակալությունում կրճատումների աճը:
-
12.02.2019|
23:05
Մեծ Բրիտանիայի կառավարության անդամների ենթադրությամբ՝ երկրի վարչապետ Թերեզա Մեյը, հնարավոր է, այս տարվա ամռանը հեռանա` հայտնում է The Sun-ը:
-
12.02.2019|
23:04
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 13-15-ը Սոչիում մասնակցելու է Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին:
-
12.02.2019|
23:03
Հատուկ Քննչական ծառայությունը փետրվարի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել:
-
12.02.2019|
23:02
ԱՄՆ կոնգրեսմենները հայտարարում են, որ «սկզբունքային համաձայնության են հասել» բյուջեի նախագծի շուրջ, որը թույլ կտա խուսափել նոր շաթդաունից՝ կառավարության մասնակի սառեցումից` հայտարարել է հանրապետական սենատոր Ռիչարդ Շելբին՝ առանց մանրամասներ ներկայացնելու:
-
12.02.2019|
23:01
«Եթե լինեն այդպիսի հանգամանքներ, եթե անհրաժեշտություն լինի ռազմական գործողություններին մասնակցել, Հայաստանի Հանրապետությունը կանի դա ևս օրենքի տառին համապատասխան»:
-
12.02.2019|
23:00
Պաշտոնական այցով Սլովակիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները խոցելի են գիշատիչ ներդրումների և քաղաքական միջամտության համար:
-
12.02.2019|
22:59
Աժ ԼՀԿ խմբակցությունը դեռ որոշում չունի, թե ինչպես է քվեարկելու կառավարության ծրագրին` ասել է խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ նշելով՝ իրենց մտահոգությունների մեծ մասը դեռ չի փարատվել։
-
12.02.2019|
22:58
Վենեսուելայի ընդդիմությունը բողոքի նոր ալիք է սկսում Նիկոլաս Մադուրոյի դեմ՝ պահանջելով բացել սահմանը և թույլ տալ մարդասիրական օգնության մուտքը երկիր: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի գլխավորած ցույցերի մեկնարկը նախատեսված է այսօր:
-
12.02.2019|
22:55
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելը վկայում է այն մասին, որ ընթացիկ՝ Մարտի 1-ի, գործը իրոք «ջուր է», եւ գործող վարչախումբը որոշել է նոր սյուժեով կրկին առաջնորդվել քաղաքական շարժառիթներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։