-
11.02.2019|
00:16
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ անորոշությունը ցավալի է կազմակերպության համար, սակայն չի ազդում կառույցի արդյունավետության և մարտունակության վրա` РИА Новости-ին հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
-
11.02.2019|
00:15
«Իրանի հետ առևտրի հատուկ մեխանիզմի` INSTEX-ի ստեղծումը, որ հնարավորություն է տալիս շրջանցել ԱՄՆ` Թեհրանի դեմ սահմանած պատժամիջոցները, վկայում է եվրոպացիների` Վաշինգտոնի վարած քաղաքականության հանդեպ հարգանքի բացակայության մասին»` Frankfurter Allgemeine Sonntagszeitung թերթին հարցազրույցում ասել է Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը: Նրա խոսքով՝ եվրոպացիների գործողությունները արդյունավետ չեն և չեն նպաստում «Թրամփի դոկտրինի» իրագործմանը:
-
11.02.2019|
00:14
«Թեհրանը պատրաստ է համագործակցել Լիբանանի նոր կառավարություն հետ` աջակցություն տրամադրելով բոլոր ոլորտներում»` Բեյրութ մեկնելուց առաջ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
-
11.02.2019|
00:07
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջով կեսօրին տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել Մադրիդի կենտրոնում։ Ցույցը կազմակերպել էին ընդդիմադիր «Ժողովրդական կուսակցությունը» և ծայրահեղ աջ քաղաքական կառուցներ:
-
10.02.2019|
23:59
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը փետրվարի 8-ին միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի 51-ամյա Սամվել Դավթյանի նկատմամբ:
-
10.02.2019|
23:58
Արդեն մի քանի օր է, որ քաղաքական դաշտում բուռը քննարկման թեմա էց իրավական հիմքերի հարցը։ Այսօր ՊՆ պաշտոնական տեղեկատվություն է տարածել, թե Սիրիային հումանիտար մասնագետներ ուղարկելու ընթացակարգերը պահպանվել են ՀՀ օրենսդրության տառին համապատասխան»։
-
10.02.2019|
15:08
Ուկրաինացիներին պետք չէ նախագահ և գերագույն հրամանատար, որը ծնկի կգա Կրեմլի առաջ: Պետք չէ նախագահ ու գերագույն հրամանատար, որը ֆլիրտ կանի ու կքչփչա Պուտինի հետ: Մեզ պետք չէ նախագահ ու գերագույն հրամանատար, որը առաջինը կստորագրի կապիտուլյացիայի դադարեցման փաստաթուղթը:
-
10.02.2019|
15:07
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի կոչը, որ Վենեսուելայի զինվորականները կարող են ապահովել արտերկրից հումանիտար օգնության մատակարարումը, դավաճանության ակնհայտ խրախուսանք է թվիթերյան էջում գրել է Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան:
-
10.02.2019|
15:03
Փարիզում գտնվող` նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Nestlé Waters ընկերության գործադիր տնօրեն Մաուրիցիո Փաթառնելոյի հետ:
-
10.02.2019|
15:01
Այսօր ժամը 10:00-ի դրությամբ, Արագածի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Նոյեմբերյանի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: