-
08.02.2019|
01:31
Կառավարության ծրագրի արտաքին հարաբերությունների հատվածում ստանդարտ մտքեր են. կհամագործակցենք, կբարելավենք այս կամ այն երկրի հետ հարաբերությունները։ Կարծես այս հատվածը պատճենված է մյուս կառավարությունների ծրագրից, ոչ մի ստեղծարար մոտեցում, ուղենիշների, շեշտադրումների փոփոխություն։ Սա նշանակում է, որ առնվազն փաստաթղթով շարունակվում է ՀՀԿ-ի արտաքին քաղաքականությունը՝ տառ առ տառ։
-
08.02.2019|
01:27
...թե այնքան էլ իրականությանը մոտ չէ այն կարծիքը, թե Կարեն Կարապետյանը, որն այս օրերին Հայաստանում է, բացարձակապես չի զբաղվում ու չի զբաղվելու քաղաքականությամբ:
-
08.02.2019|
01:25
Կրճատվող նախարարությունների աշխատակիցներն աշխատանքի են գնում զուտ միայն աշխատավարձ ստանալու համար: Տեղյակ լինելով, որ վաղը կամ մյուս օրը կրճատվող նախարարությունները միացվելու են այլ նախարարության, առանձնապես ջանք չեն թափում կատարելու իրենց վրա դրված պարտականությունները:
-
08.02.2019|
01:23
Փող են տալիս, փող ենք տպում, նոր փողի վրա ուրախանում ու մոռանում, որ նոր փողերը մեծ ծախսեր են։ Եվ այսպես, որքա՞ն է Հայաստանը վճարել 2018-ի տարեվերջին նոր տպագրված փողերի համար գերմանական ընկերությանը և ինչ միջոցներից։ Մեր այս պարզ և շիտակ հարցը ԿԲ-ն ծանր գնահատեց։
-
08.02.2019|
01:22
Ցանկացած հեղափոխություն միշտ ու բոլոր երկրներում ալիքի վրա է բարձրացնում հասարակության տականքին, որ տարիներով աննկատ ապրել է, բայց հեղափոխական ժամանակները համարում է իր աստեղային ժամը ու որոշում գործել, որովհետև ե՞րբ, եթե ոչ հիմա:
-
-
08.02.2019|
01:14
Փետրվարի 6-ին կառավարության նիստում քննարկվեց կառավարության ծրագրի նախագիծը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասաց, որ նախագծում արտացոլված են կառավարության հիմնական նպատակներն ու խնդիրները, առանցքային սկզբունքները։
-
08.02.2019|
01:12
Ընդունված ժողովրդական խոսք կա. իշխանություն ունենք, աշխարհը չունի:
ա) Կառավարություն էլ չունենք: Դեֆակտո: Այն, ըստ իրավաբանների, կազմավորվել է սահմանադրորեն սխալ. նախարարություններ կան, բայց և` չկան: Այո, ռեալ քաոս:
-
08.02.2019|
00:28
Հիշի՛ր, հիշի՛ր, հիշատակդ հավիտենից, Տեր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, և նայի՛ր ինձ քաղցրությամբ:
-
08.02.2019|
00:27
Մի՛ տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք: