-
06.02.2019|
11:28
Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեքշաբթի օրը պատարագ մատուցեց ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիի մարզադաշտում: Պոնտիֆիկոսը ԱՄԷ է ժամանել կիրակի օրը: Պատմության մեջ առաջին անգամ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը ոտք է դնում Արաբական թերակղզի, իսլամի հայրենիք, և առաջին անգամ պատարագ է մատուցում Պարսից ծոցի երկրում:
-
06.02.2019|
11:24
Բեռլինը, Լոնդոնը և Փարիզը ստեղծել են հաշվարկների հատուկ մեխանիզմ` պահպանելու համար առևտրական գործողությունները Թեհրանի հետ` գրում է Իզաբել Լասարը Le Figaro-ում: Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն գալուց հետո Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը, ինչպես եվրոպական մյուս երկրների, կորցրել է իր կողմնորոշիչները:
-
06.02.2019|
00:39
Գերմանիայի կառավարությունը հետաքրքրված է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական, իրական, ինստիտուցիոնալ փոփոխություններով` Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
06.02.2019|
00:38
Քիչ առաջ ավարտվեց իմ հերթական աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ` ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
06.02.2019|
00:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակին և լեհական «Լուբավա» ռազմաարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչներին։
-
06.02.2019|
00:14
«Ակօս» պարբերականի հաղորդմամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Պոլսո հայ համայնքը պատրիարքական ընտրության հարցի լուծման համար պետք է «մի քիչ էլ համբերի»:
-
05.02.2019|
23:56
Հայկական մի շարք լրատվամիջոցների աշխատանքներն արգելափակված են Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի ԱԳՆ-ն տեղյակ է խնդրի մասին` ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
05.02.2019|
23:56
Մոսկվան և Թբիլիսին ավարտել են մաքսային կարգավորման վերաբերյալ 2011-ի համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերի համաձայնեցումը` գրել է «Կոմերսանտը»:
-
05.02.2019|
23:55
Մեզ համար շատ ցավալի է, որ Սփյուռքի նախարարությունը կարող է դադարեցնել իր գործունեությունը, որովհետև երբ Հայաստանում նման նախարարություն ստեղծվեց, այդ փաստը շատ մեծ ուրախությամբ ընդունեցինք։
-
05.02.2019|
23:54
Գերմանական «Գերմանիա» ավիաընկերությունը տեղեկացրել է, որ ֆինանսական դժվարությունների հետևանքով ստիպված է հայտարարել իր սնանկության մասին: