-
05.02.2019|
23:53
Սիրիայի վերադարձն Արաբական պետությունների լիգա (ԱՊԼ) պաշտպանում են Լիբանանը, Ալժիրը, Իրաքը, Թունիսը, Եգիպտոսը, Սուդանը, ԱՄԷ-ն և Բահրեյնը:
-
05.02.2019|
23:52
Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը տեղեկացնում է, որ լրատվամիջոցի խմբագիր Շահին Հաջիևը գործուղվել է Հայաստան՝ ղարաբաղյան հակամարտության և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին ռեպորտաժներ պատրաստելու նպատակով:
-
05.02.2019|
23:51
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ այսօր հանդիպած փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեի հետ հանդիպմանը հայտնել է, որ փետրվարի 6-ին կառավարության ծրագիրը կներկայացվի Աժ և կհրապարակվի:
-
05.02.2019|
23:50
«Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոին Իսպանիայի դատարանը մեղավոր է ճանաչել հարկերից խուսափելու գործով և դատապարտել մեկ տարվա ազատազրկման: Պորտուգալացի մարզչին հաջողվել է բանտային պատժից խուսափել՝ փոխարենը վճարելով խոշոր տուգանք:
-
05.02.2019|
23:49
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայկական դիրքերի ուղղությամբ մահաբեր թռչող սարքեր փորձարկելու մեջ մեղադրվող ընկերությանը կրկին թույլատրել է հարվածային անօդաչուներ վաճառել Ադրբեջանին:
-
05.02.2019|
23:48
ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամներ Սպարտակ Սեյրանյանը, Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 5-ին հյուրընկալվել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
-
05.02.2019|
23:46
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ընդհանրապես, կառավարության կազմավորումը, ի տարբերություն ՀՀ գործադիր իշխանության մյուս մարմինների, առանձնանում է կազմավորման իր յուրահատուկ կարգով։ Կառավարության կազմավորման մեկնարկը սկսվում է վարչապետի նշանակումից հետո, իսկ այնուհետև շարունակվում է նախարարների նշանակմամբ։
-
05.02.2019|
23:43
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես անընդունելի է համարում մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը «գունավոր հեղափոխությունների» շարքին դասելը:
-
05.02.2019|
23:42
Հայաստանը Կատարում դեսպանատուն կբացի։ Այս հարցն ընդգրկված է փետրվարի 6-ի կառավարության նիստի օրակարգում։ Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է.
-
05.02.2019|
23:41
ԱԳՆ-ում մամուլի ասուլիսում ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով լուրերին, թե դիվանագիտական ներկայացուցչություններում անձնակազմի կրճատումներ են լինելու, ասել է.