-
05.02.2019|
23:40
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ գիտե, թե ինչ եմ մտածում մարտի 1-ի եւ Քոչարյանի մասին` ՙԱզատության՚ եթերում հայտարարել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
-
05.02.2019|
23:37
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու անգամ մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի եկեղեցու և Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքարանի գործողություններին միջամտելու հարցում` հայտնել է պատրիարքության՝ Բուրսայի մետրոպոլիտ Էլֆիդոֆորոս Լամբրինիադիսը «Ջումհուրիեթին» հարցազրույցում:
-
05.02.2019|
23:36
Նազարբաևի վարչակազմը հերքում է Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հավանականությունը։
-
05.02.2019|
23:34
Այսօր երեկոյան համացանցում տարածվել է մի տեղեկատվություն, որում նշվում է, թե ՀՀ կրթության և գիտության նորանշանակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը իբր 2008 թվականի հունիսի 11-ին ձերբակալվել է «թմրանյութերի գործով»: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
-
05.02.2019|
23:33
«Իրատեսի» այսօրվա համարում լուր էր տպագրել, որտեղ ներկայացրել էինք սիրիահայ գործարարի և շինարարական ընկերության վեճը։ Դեռևս 2006֊ին գնած տունը շինընկերությունը նորից առաջարկում է գնել, այսինքն ևս 75հազար դոլար վճարել տանտեր դառնալու համար։
-
05.02.2019|
18:01
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ շնորհակալ է Ռուսաստանի իր գործընկերոջը, որ երկրում տիրող ագրեսիային դեմ է արտահայտվել: Այդ մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
-
05.02.2019|
16:38
Չնայած նոր իշխանությունները մշտապես հայտարարում են, թե Հայաստան վերադարձածների թիվն ավելացել է, բայց պաշտոնական վիճակագրությունն այլ բան է ասում։
-
05.02.2019|
16:33
«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ազգային ժողովին եւ ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյին՝ ազատ ու ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու միջոցով ընթացիկ ճգնաժամը խաղաղ ու սահմանադրական եղանակով լուծելու նրանց ջանքերում»,- ասված Է Լիմայի խմբի հայտարարության մեջ:
-
05.02.2019|
16:32
«Ժողովուրդը» գրում է․ «Արցախում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններից չի ցանկանում անմասն մնալ նաև Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
-
05.02.2019|
16:31
ԱՄՆ-ի սենատը հավանության է արժանացրել արտաքին քաղաքականության մասին օրինագծում սենատոր Միթչ Մաքոնելի՝ փոփոխություն սահմանելու առաջարկը։ Փոփոխությունը վերաբերում է ԱՄՆ-ի վարչակազմին և նպատակ ունի «դադարեցնել» Սիրիայից ու Աֆղանստանից ամերիկյան զորքերի հապշտապ դուրսբերումը։