-
04.02.2019|
22:25
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում ընդունել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Վատիկանում Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանին` տեղեկացնում է Պոլսի «Ժամանակ» օրաթերթը:
-
04.02.2019|
22:24
Ռուսական «Ռոսատոմ» պետկորպորացիան նոր տուրբոգեներատոր է փոխանցել hայկական ատոմային էլեկտրակայանին: ՀԱէԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում դա «Ռոսատոմից» հատկացված երկրորդ տուրբոգեներատորն է։
-
04.02.2019|
22:23
ՌԴ-ն ու Վրաստանն ավարտին են հասցրել 2011-ին կնքված համաձայնագրի կիրարկմանն անհրաժեշտ գործընթացը, որը թույլ կտա առևտրի և ապրանքների փոխադրման համար օգտագործել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները` հայտնում է kommersant-ը:
-
04.02.2019|
22:23
Նիկոլաս Մադուրոն դիմել Է Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել՝ «դյուրացնելու երկխոսությունը» Վենեսուելայում:
-
04.02.2019|
22:22
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ ժամը 12:00-ից մեկնարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
-
04.02.2019|
22:21
Վենեսուելայում ուժ կիրառելու հնարավորության մասին Թրամփի հայտարարությունը խաթարում է միջազգային իրավունքի հիմքերը, Ղրղզա-ռուսական սլավոնական համալսարանում ելույթ ունենալիս ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
04.02.2019|
22:20
Ֆրանցիսկոս պապն՝ Արաբական թերակղզի Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պատմության մեջ առաջին այցի ընթացքում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության հետ:
-
04.02.2019|
22:20
Գերմանիան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է երկրի ժամանակավոր նախագահ, հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը:
-
04.02.2019|
22:19
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի օրհներգը փոխելու շուրջ ընթացող բանավեճին։ Նա հիշեցրել է ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկման շրջանում ստեղծված անեկդոտը. «Քաղաքացիներից մեկն առաջարկել էր փոխել Խորհրդային Միության հիմնը, ինչին առարկել էր մի լենինականցի, ասելով`«Ըդտեղ տառասխալըմ կա. ոչ թե հիմնը, այլ հիմքը»:
-
04.02.2019|
22:18
Իտալիան արգելափակել է ԵՄ պետությունների միասնական հայտարարության ընդունումը, որով նախատեսվում էր ճանաչել Վենեսուելայի խորհրդարանի նախագահ, հունվարի 23-ին ժամանակավոր նախագահ հռչակված Խուան Գուայդոյի լեգիտիմությունը: