-
04.02.2019|
22:17
Ըստ «Հայկական ժամանակ»-ի և «Հետք»-ի հրապարակումների, Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործի շրջանակներում: Հարցաքննությունը եղել է փետրվարի 1-ին, տևել է 6 ժամ, չի ավարտվել և դեռ պետք է շարունակվի: ՀՔԾ-ն հրաժարվում է մեկնաբանել տեղեկությունը, սակայն չի հերքել։
-
04.02.2019|
22:17
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չի համարում, որ ԱՄՆ-ի միջին և փոքր հեռահարության հրթիռների արգելման պայմանագրից դուրս գալուց հետո պետք է խոսել նոր սառը պատերազմի մասին։
-
04.02.2019|
22:16
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան պարզաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիայում արած հայտարարությունը, թե Ղարաբաղյան հակամարտությունը ունի երեք կողմ:
-
04.02.2019|
22:14
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հերթական նիստում ԳՄ ներկայացուցիչ է ընտրել Իշխան Սաղաթելյանին։ Իշխան Սաղաթելյանը 2018 թ. մայիսից մինչև հոկտեմբեր զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը:
-
04.02.2019|
22:12
«Այն, ինչ արվել է պարոն Փաշինյանի կողմից, խիզախություն է, նա խոսել է խաղաղության մասին»,- հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
-
04.02.2019|
22:09
2019-հունիսի 20-22-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու HoReCa (Հյուրանոց, Ռեստորան, Սրճարան) երկրորդ Էքսպոն, որին առաջին անգամ հրավիրված են նաև ԵՏՄ երկրների HoReCa ոլորտի համար արտադրող ընկերություների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
-
04.02.2019|
16:16
Մարտի 4-15-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա շախմատի աշխարհի հերթական առաջնությունը, որին Հայաստանից կմասնակցի միայն կանանց ընտրանին: Մեր հավաքականը հրավերը ստացել է շնորհիվ նրա, որ անցած տարի կայացած օլիմպիադայում ցույց է տվել բարձր արդյունք:
-
04.02.2019|
14:45
«Քարդիֆ»-ի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի կործանված ինքնաթիռի մնացորդները գտնվել են` գրում է Sky Sport-ը:
-
04.02.2019|
14:45
Սալվադորի մայրաքաղաք Սան Սալվադորի նախկին քաղաքապետ, Հանուն ազգային միասնության մեծ դաշինքի թեկնածու (GANA) 37-ամյա Նայիբ Բուկելեն նախագահական ընտրություններում գրեթե 53% ձայն է հավաքել:
-
04.02.2019|
14:44
Փետրվարի 3-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանի բացման արարողությունը: