-
04.02.2019|
07:38
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է, որ Կալուգայի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մեջ ՌԴ-ի երկու հայազգի քաղաքացի կա` 2008-ին ծնված Առաքելյան Մարիան և 1988-ին ծնված Ադամյան Սոնան:
-
04.02.2019|
07:37
Քայլ առ քայլ պետք է գնալ նրան, որ «սուպերվարչապետական համակարգ» ձևակերպումը չունենանք, մենք կողմ ենք այդ ճանապարհով գնալուն` «Ազատություն» ռադիոկայանի եթերում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե սուպերվարչապետական համակարգից պետք է գնալ բալանսավորման:
-
04.02.2019|
07:36
Ֆրանսիայի Նիս քաղաքում փետրվարի 1-4-ն անցկացվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար:
-
04.02.2019|
07:35
Փետրվարի 3-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կժամանի Արաբական Միացյալ Էմիրություններ` դառնալով Արաբական թերակզղի այցելած առաջին պապը:
-
04.02.2019|
07:34
Իրանի զինված ուժերի բարձրաստիճան հրամանատար, Մահմեդական գվարդիայի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին հայտարարել է, որ իր երկիրը ստիպված կլինի «լրացնել ռազմավարական հարցում ի հայտ եկող բացը և ավելացնել հրթիռների հեռահարությունը, եթե արևմտյան երկրները պնդեն դա սահմանափակելը»:
-
04.02.2019|
07:32
Բազմաթիվ երկրների Կենտրոնական բանկեր իրենց ոսկին պահում են Անգլիայի բանկի 9 նկուղներում, հիմա այնտեղ 400000 ձուլակտոր կա հատուկ փաթեթներում` 80 փաթեթ` յուրաքանչյուրը 1 տոննա ոսկով:
-
04.02.2019|
07:29
ԱՄՆ-ը ուժեղացրել է ճնշումը Թուրքիայի վրա` պահանջելով դադարեցնել Վենեսուելայից ոսկի գնելը: Բարձրաստիճան արևմտյան դիվանագետներից մեկը պատմել է BBC-ին, որ Վենեսուելայի հետ ոսկու առևտրում ներգրավված երկրներից Թուրքիան հարուցում է ԱՄՆ-ի մեծ անհանգստությունը:
-
04.02.2019|
07:25
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներից ներողություն է խնդրել, որ երեկ նրանց մուտքն ԱԺ թույլատրված չի եղել: Ըստ Մակունցի՝ խմբակցությունից նման ցուցում չի եղել:
-
03.02.2019|
16:08
Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու միտրիոպոլիտ Եպիֆանին ստանձնել է իր գահը: Այդ մասին տեղեկացնում է «112 Украина»-ն:
-
03.02.2019|
13:06
ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, պատմել է, որ օդանավի անձնակազմն իրեն անակնկալ է մատուցել ծննդյան օրվա կապակցությամբ: