-
03.02.2019|
13:05
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին է փոխանցել իր պայմանները՝ վերականգնելու համար միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի հարցով բանակցությունները:
-
03.02.2019|
13:04
Մյանայի գավառում՝ Կահիրեից 250 կմ հարավ, հայտնաբերվել են հինավուրց գերեզմաններ և մոտ 40 մումիա, հայտնում է Ynetnews-ը:
-
03.02.2019|
13:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Գերմանիա այցը հագեցած օրակարգ ուներ` ասել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
-
03.02.2019|
13:02
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Կարակասում` իր համախոհների հանրահավաքուն նա ասել է. «Եթե նրանք ցանկանում են ընտրություններ, մենք կանցկացնենք խորհրդարանական ընտրություններ»:
-
03.02.2019|
13:01
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մտադիր է գնալ Բրյուսել և փորձել փոփոխել Brexit համաձայնագիրը` հաղորդում է The Daily Telegraph-ին:
-
03.02.2019|
12:59
Փետրվարի 3-ին, ժամը 08:30-ին գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:
-
03.02.2019|
12:58
Բոլոր հնարավոր փաստերն ու իրողությունները ապացուցում են, որ բանակը 2008-ի արյունալի իրադարձություններում ներգրավվել է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի ուղիղ հրամանով` «Ազատության» հետ զրույցում ասել է ՀԱԿ իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը` հակադարձելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին:
-
03.02.2019|
12:57
«Ուժեղ աջակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակությանը կենսական է երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար», - գրել է ամերիկացի միլիարդատեր, մեկենաս Ջորջ Սորոսը թվիթերում` տարածելով իր ղեկավարած «Բաց հասարակություն» հիմնադրամի կայքէջի հրապարակումը Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին` «Ինչպես ԱՄՆ-ը կարող է աջակցել Հայաստանի նորածին ժողովրդավարությանը» վերնագրով:
-
03.02.2019|
12:49
ԱՄՆ-ը կասեցրեց միջին և փոքր հեռահարության հրթիռների արգելման պայմանագրով իր պարտականությունների կատարումը` փետրվարի 1-ին հաղորդեց Սպիտակ տունը: Դոնալդ Թրամփը տեղեկացրեց, որ ԱՄՆ-ի դուրս գալը պայմանագրից կարող է ավարտվել 6 ամսից, եթե «Ռուսաստանը չվերադառնա պայմանագրի կատարմանը»:
-
03.02.2019|
12:44
Այլևս ակնհայտ է, որ Հայաստանում ստեղծվել է պետական կառավարման ճգնաժամ: Արտաքուստ ճգնաժամն արտահայտվում է կառավարության կառուցվածքի անորոշությամբ ու ձգձգվող քննարկումներով, հակասական հայտարարություններով` մեկ փող ենք խնայում, մեկ օպտիմալանում ենք, մեկ խնդիր ենք դնում բացառել իրավասությունների պատճենումն ու կրկնությունը: