-
02.02.2019|
16:33
«Ժամանակը» գրում է. «ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին: Այս նստաշրջանը սկսվել էր դեռևս հունվարի 14-ին, օրակարգում ընդգրկված երկու հարց՝ Կառավարության ծրագրին հավանություն տալը և Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, այդպես էլ չքննարկվեցին, և նիստը հետաձգվեց:
-
02.02.2019|
16:25
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից միջանկյալ նախագահ ճանաչված Խուան Գուայդոն ասել է, որ Վենեսուելայում իշխանափոխությունը բխում է երկրի հիմնական վարկատուներ Ռուսաստանի և Չինաստանի շահերից:
-
02.02.2019|
15:51
Ֆրանսիական մամուլը գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Դեղին բաճկոնավորների» հարցը լուծելու, ինչպես նաև երկրում ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար կարող է հանրաքվե անցկացնել: Այդ մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости գործակալությունը:
-
02.02.2019|
13:47
Հին Եգիպտոսի լեգենդար փարավոն Թութանհամոնի դամբարանի վերականգնման 9 տարվա աշխատանքներն ավարտվել են: Դամբարանի վերականգնումով զբաղվում էին Արվեստի նմուշների պահպանման Գետիի ինստիտուտի փորձագետները:
-
02.02.2019|
00:21
Դամասկոսի միջազգային օդանավակայանը ծանուցել է քաղաքացիական ինքնաթիռների համար Սիրիայի օդային տարածության անվտանգության և այլ երկրներից ինքնաթիռներ ընդունելու պատրաստականության մասին:
-
02.02.2019|
00:20
Գերմանիան Հայաստանի Հանրապետության համար կարևոր միջազգային գործընկեր է: Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
02.02.2019|
00:19
Հայաստանը պետք է ավելի ու ավելի գրավիչ լինի իր քաղաքացիների համար։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին, ասել է.
-
02.02.2019|
00:18
Հայաստանն ու Գերմանիան քաջալերում են երկկողմ հարաբերությունների զարգացումը: Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը հավատով է լցված նոր վարչապետի նկատմամբ:
-
02.02.2019|
00:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափն անցած տարիներին բավական հաջող է գործել տարածաշրջանում հարաբերական կայունությանը նպաստելու տրամաբանության առումով:
-
02.02.2019|
00:17
Ժողովրդավարական համակարգը անշրջելի է Հայաստանի համար: Ուրախ ենք, որ Եվրամիությունը, այդ թվում` Գերմանիան, պատրաստակամ են աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին` Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո նրա հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: