01.02.2019|
19:06
Քյոլնում՝ պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է «Ինչ վերաբերում է ճնշումներին՝ կես կատակ կես լուրջ մի բան պատմեմ՝ երբ սոցիալական ցանցերում, մամուլում ժամանակ առ ժամանակ փոթորիկներ են բարձրանում, որ մեր նկատմամբ ճնշումներ են և մենք արդեն չգիտենք՝ ո՞ւր ենք հասել և ի՞նչ վիճակում ենք, ես մի օր հրավիրել եմ արտաքին գործերի նախարարին՝ պարոն Մնացականյանին, և հարցրել եմ՝ «Կարո՞ղ է մեզ վրա ճնշում են գործադրում, ես գլխի չեմ»: