-
01.02.2019|
00:47
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Հայ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմանն ու վերջերս Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոցում քահանայի հետ տեղի ունեցած միջադեպին։
-
01.02.2019|
00:06
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Աժ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Նա ևս մեկ անգամ շնորհավորել է Աժ նախագահին 7-րդ գումարման Աժ-ի աշխատանքների մեկնարկի առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ Աժ-ն բոլոր ջանքերը կգործադրի՝ նպաստելու երկրի առաջընթացին:
-
01.02.2019|
00:03
Ադրբեջանում ընդդիմությունը կրկին բողոքի ցույց է անցկացրել՝ պահանջելով իշխանության հրաժարականը: Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը հավաքվել է Նովխանի գյուղում՝ նշելու Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեի տարեդարձը:
-
01.02.2019|
00:02
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում հանդիպել է Գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկային: Վարչապետը նշել է, որ KfW-ն արդյունավետ գործընկեր է Հայաստանի համար, որի հետ համագործակցության շրջանակում Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվում են մի շարք ծրագրեր:
-
01.02.2019|
00:01
Եվրախորհրդարանը ձայների գերակշռող մեծամասնությամբ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է ժամանակավոր նախագահ՝ կոչ անելով ԵՄ կառավարությանը հետևել այդ օրինակին:
-
31.01.2019|
23:57
Վաղը Թեհրանում կբացվի աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների «Կորած պատմության հուշը» ցուցահանդեսը: Haber Türk-ի հաղորդմամբ՝ Ara Güler Universal նախագծի շրջանակում իրանական Nabshi մշակութային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում ծնվել է ցուցադրության գաղափարը, որի ընթացքում Գյուլերի արվեստի երկրպագուները հնարավորություն կունենան տեսնելու 160 լուսանկար:
-
31.01.2019|
23:54
Տեղեկատվական տեխնոլոգիաները հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էր` հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Քյոլնի Տեխնիկական համալսարանում «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո - Թվային և տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» թեմայով:
-
31.01.2019|
23:35
Երևանի կենտրոնական փողոցներում կարմիր գծանշումներով վճարովի, նաև որոշ անվճար ավտոկայանատեղիներում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և մեքենաների կայանման լրացուցիչ գումարներ գանձելու համար մի շարք քաղաքացիներ հրավիրվել են ոստիկանություն:
-
31.01.2019|
18:31
Երեկ` հունվարի 31-ին, Երևանի Եռաբլուր պանթեոնում հողին հանձնվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի` ԱՍԱԼԱ-ի մարտիկ ՎԱՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ դին, որը մահացել էր հունվարի 28-ի երեկոյան, սրտի կաթվածից:
-
31.01.2019|
18:21
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանի պաշտոնական կայքը, մեջբերեով երկրի առաջնորդի խոսքերը, գրում է, որ Իրանը վերջին 40 տարվա ընթացքում բարդ տնտեսական վիճակում է: