-
31.01.2019|
16:02
«168 Ժամի» հետ զրույցում բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը, մեկնաբանելով Ղարաբաղյան հարցի հետ կապված վերջին զարգացումները, ասել է. «Ես երբեմն այնպիսի տպավորություն եմ ունենում, որ նախարար Մնացականյանը վարչապետից առանձին հետևում է իր բանակցային ռազմավարությանը։
-
31.01.2019|
16:00
Վրաստանի և Ռուսաստանի կառավարությունները գործնական քայլեր են ձեռնարկում, որոնք ուղղված են Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանակետերում ապրանքների ներմուծման և արտահանման մոնիտորինգն ապահովելուն:
-
31.01.2019|
15:57
Այն, որ նոր իշխանությունների թիմի անդամների զգալի մասի դեպքում նախընտրելին լռությունն է, գիտակցում են նաև թիմի ներսում: Արդեն իսկ այս կարճ ժամանակահատվածը ցույց է տվել, որ հատկապես պատգամավորական կորպուսի մի մասի հրապարակային ելույթներն ու հարցազրույցներն ավելի մեծ խնդիր են առաջացնում իշխանությունների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, քան ընդդիմադիր ամբողջ դաշտը միասին:
-
31.01.2019|
15:51
Մհեր Եղիազարյանը կալանավորված անձի կարգավիճակում է գտնվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, և այս դեպքում Արդարադատության նախարարության իրավասության շրջանակներում չէր որոշել՝ նա պե՞տք է գտնվի տվյալ քրեակատարողականում, թե՞՝ ոչ` «Ազատության» հետ զրույցում ասել է արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ խոսելով հացադուլի մեջ գտնվող կալանավոր Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքների և իրենց գերատեսչության պատասխանատվության մասին:
-
31.01.2019|
15:50
Մակեդոնիան հայտարարում է, որ պատրաստ է արագացնել Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները՝ երկրի անվան շուրջ Հունաստանի հետ համաձայնությունից հետո։
-
31.01.2019|
15:42
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ:
-
31.01.2019|
15:23
SOCAR Georgia Gas ընկերությունը, որը ադրբեջանական պետական նավթային ընկերության դուստր ձեռնարկությունն է և Վրաստանի հիմնական գազ մատակարարող ընկերությունը, հայտարարել է, որ մարտի 1-ից բաժանորդներին մատակարարվող գազի սակագինը կբարձրանա 10․5 տոկոսով՝ հասնելով 0,95 լարիի մեկ խորանարդ մետրի դիմաց (մոտ 174 ՀՀ դրամ):
-
31.01.2019|
15:21
Հայաստանի տարածքում հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրևի, հովտային գոտում` անձրևի տեսքով: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
-
31.01.2019|
15:19
Երեկ ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավը վայրէջք կատարեց Քյոլնում: Այսօր նա ելույթ է ունենալու Քյոլնի տեխնիկական համալսարանում, պատասխանելու է բուհի դասախոսների, ուսանողների հարցերին, վարչապետին ընդունելու է Քյոլնի քաղաքապետը, օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է հայ համայնքի 600 ներկայացուցիչների հետ, Գերմանիայում բնակվող հայերը վարչապետին հարցեր ուղղելու հնարավորություն կունենան:
-
31.01.2019|
13:56
«Հունվարի 19-ին ադրբեջանական ընդդիմությանը հաջողվեց վերջին 14 տարիների ընթացքում ամենամարդաշատ հանրահավաքն անցկացնել», - նշում է Ադրբեջանի «Թուրան» գործակալության ղեկավար Մեհման Ալիևը` փորձելով վեր հանել ադրբեջանական հանրության շրջանում դժգոհությունների աճի պատճառները: