-
31.01.2019|
11:21
Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը գործադիրը, հավանաբար, Ազգային ժողով կներկայացնի փետրվարին`լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
-
31.01.2019|
11:21
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վարչապետի վերահսկողությունից հանելու և սուպերվարչապետությունից հրաժարվելու հարցի մասին:
-
31.01.2019|
11:19
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է.«Այսօր մեր երկիրը գտնվում է ճնշման և տնտեսական պատժամիջոցների ներքո, որոնք ծանրագույնն են վերջին 40 տարում: Այսօր մենք ճնշման ենք ենթարկվում Ամերիկայի ու նրա հետևորդների կողմից: Եվ դրանում չկա բարեխիղճ կառավարության և իսլամական համակարգի մեղքը»:
-
31.01.2019|
11:18
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հրավերով հունվարի 30-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա:
-
31.01.2019|
11:17
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում աննախադեպ համարեց, որ խորհրդարանական մեծամասնությունը՝ «Իմ քայլը», հրավիրեց ՊԵԿ նախագահին և պարզաբանումներ ստացավ պարգևատրումների վերաբերյալ:
-
31.01.2019|
11:16
ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Երևանում քննարկել են հայ-ռուսական համագործակցության վերաբերյալ հարցեր:
-
31.01.2019|
11:16
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի համաձայնեցումը հեշտ չի ընթանում` Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը։
-
31.01.2019|
11:14
Մաքսային կարգավորման վերաբերյալ 2011-ի ռուս-վրացական համաձայնագրի իրականացումը թույլ կտա Հայաստանից ապրանքների համար տարանցիկ ևս մեկ միջանցք բացել, Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:
-
31.01.2019|
11:13
Ճիշտ կլինի, որ այդ հարցը ոչ թե երկկողմ տրամաբանության մեջ լուծվի, այլ ԵԱՏՄ տրամաբանության` լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով գազի սակագնի շուրջ բանակցություններին.
-
31.01.2019|
11:13
Ալիևի հետ հանդիպումը բանակցություններ չեն` լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: