-
31.01.2019|
11:12
Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների տարածաշրջանային պարկ, որը ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների շրջանում կառուցվող առաջին բազմաճյուղ պարկը կլինի ՏՏ-ին զուգահեռ ներկայացված ոլորտների և ընկերությունների աշխարհագրության տեսանկյունից։
-
31.01.2019|
11:11
Երեկ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը ամերիկյան հետախուզական այլ ծառայությունների ղեկավարների հետ Սենատում ներկայացրել է համաշխարհային անվտանգությանը նվիրված հերթական զեկույցը, որտեղ նշվում է՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը մնում է լայնածավալ ռազմական հակամարտության առաջացման հնարավոր աղբյուր, որի մեջ կարող է ներքաշվել Ռուսաստանը»:
-
31.01.2019|
11:10
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ երեկվա հանդիպմանը քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի թեման, ողջունեցինք Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, ցանկություն հայտնեցինք, որ այդ հանդիպումները շարունակվեն: Այդ ուղղությամբ աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները:
-
31.01.2019|
11:09
Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցավ կառավարության անդամների երդման արարողությունը։ Առաջինը երդվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
31.01.2019|
11:08
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի փողոցներում այս օրերին ժամանակավոր փոսալցման աշխատանքներ են ընթանում, որոնք իրականացնում են նախորդ տարիներին տվյալ տարածքների ասֆալտապատումը կատարած շինարարական ընկերությունները՝ սեփական միջոցներով, Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն:
-
31.01.2019|
11:07
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ և շնորհակալություն է հայտնել, որ Վրաստանը Խուան Գուայդոյին ճանաչել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ:
-
31.01.2019|
11:04
Ստագնացիա, հոգնածություն, հիստերիկ վախ ընդդիմությունից` գերմանական Die Welt-ին հարցազրույցում գրող Վլադիմիր Սորոկինը համեմատել է Պուտինի դարաշրջանը ուշ ԽՍՀՄ-ի հետ:
-
31.01.2019|
11:00
Բրիտանական թերթերը գրում են, որ խորհրդարանը չկարողացավ բրեկզիտի որևէ նոր լուծում գտնել ու վարչապետ Թերեզա Մեյին հանձնարարեց Բրյուսելի հետ նոր բանակցությունների գնալ:
-
30.01.2019|
18:54
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր են հանդիպել թատրոնում: Վերջիններս, ըստ երևույթին, երկու երկրների մշակութային ու զբոսաշրջության տարվա բացումը կանեն Մեծ թատրոնից: Այդ մասին գրում է ТАСС գործակալությունը:
-
30.01.2019|
17:33
Որքան էլ Նիկոլ Փաշինյանը գաղտնիության քողի տակ պահի ղարաբաղյան բանակցություններում քննարկվող «նյութը», բոլոր զարգացումները հուշում են, որ այս հարցում շտապողականությունը մեծ է, իսկ դա ենթադրում է, որ կոնկրետ հարցերի շուրջ է քննարկումը գնում։