-
30.01.2019|
13:21
Այս տարի Գաղափարների գիշերը միջազգային միջոցառումը կանցկացվի նաև Հայաստանում հունվարի 31-ին ժամը 20:00-ից Երևանի Թումո կենտրոնում: Մուտքն ազատ է: Լինելու է միաժամանակյա թարգմանություն:
-
30.01.2019|
13:20
Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հունվարի 28-ին մասնակցել է Հայոց բանակի օրվա կապակցությամբ Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարաֆի կազմակերպած ընդունելությանը, որին մասնակցել են պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ:
-
30.01.2019|
13:19
Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Լոս Անջելեսի հայկական մասնավոր 2 դպրոցների դարպասներին անհայտ անձանց կողմից Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպերի կապակցությամբ: Ոստիկանության և դպրոցների ներկայացուցիչների խոսքերով՝ անհայտ անձինք երեքշաբթի առավոտյան հայկական 2 դպրոցների դարպասներին փակցրել են Թուրքիայի դրոշներ և հեռացել:
-
30.01.2019|
13:18
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն արգելում է նախագահին երկխոսության մեջ մտնել Վենեսուելայի գործող իշխանությունների հետ` «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
-
30.01.2019|
13:17
ԱՄՆ-ում լույս է տեսել «Հայոց ցեղասպանությունը. սկիզբն ու հետևանքները» վերնագրով երկհատորյակ, որում ներկայացված են ամերիկյան The New York Times թերթում հրապարակված հարյուրավոր հոդվածներ ու նյութեր, որոնք պատմում են XIX դարի վերջից սկսած Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացման մասին:
-
30.01.2019|
13:16
Ես հրաժարական չեմ տալու, Արցախի Հանրապետությունում ինձ պաշտոնանկ անելու հարց չի քննարկվում` Tert.am-ին ասել է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգություն խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը` անդրադառնալով լուրին, թե Ղարաբաղում կարծում են, որ Բանակի տոնի առթիվ Եռաբլուրում հնչեցրած մտքերի համար չի բացառվում Վիտալի Բալասանյանին հեռացնեն Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։
-
30.01.2019|
13:15
Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը բարձր է Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Հիանալի հանդիպում ունեցա Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Մենք քննարկեցինք հարևանության իրավիճակը: 2019-ին լրանում է Արևելյան գործընկերության 10 տարին:
-
30.01.2019|
13:14
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յիլդիրիմը հրաժարական կտա Ազգային մեծ ժողովի նախագահի պաշտոնից՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար: «Սաբահին» հարցազրույցում:
-
30.01.2019|
13:10
Սահմանադրական դատարանը որոշել է մերժել քննություն իրականացնել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած դիմումի հիման վրա:
-
30.01.2019|
13:06
«Հրապարակը» գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունում երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ փակ հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում, իշխող ուժից ՊԵԿ ղեկավարին «պատին դեմ տվողների» առաջնագծում են եղել տնտեսագետ Արտակ Մանուկյանը, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը և էլի ուրիշներ։