-
30.01.2019|
13:03
«Ժամանակը» գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանից ազատվել «Իմ քայլը» խմբակցության միջոցով:
-
30.01.2019|
13:01
«Ժողովուրդը» գրում է. «Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀՅԴ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին, սակայն այս կուսակցության ներկայացուցիչները շարունակում են պնդել նրա իշխանությանը հինգ տարի հետո «տուն ճանապարհելու» մասին:
-
30.01.2019|
12:59
«Ժողովուրդը» գրում է, որ ՀՔԾ-ից մի քանի քննիչ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
-
30.01.2019|
12:41
Վենեսուելայի Գերագույն դատարանը Բոլիվարյան Հանրապետության սահմաններից ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի մեկնելու արգելք է սահմանել՝ որոշելով արգելափակել նրա բանկային հաշիվներ մուտքի հնարավորությունը, ասվում է դատարանի Twitter-ում:
-
30.01.2019|
12:40
Նոր Հայաստանում մարդը արվեստի, մշակույթի հետ պետք է իրական եւ մշտական հարաբերությունների մեջ լինի, ազգային արժեքները պետք է մոտ լինեն մարդուն՝ ծնողի, հարազատի, յուրայինի նման` Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
30.01.2019|
12:39
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և Ղարաբաղյան հիմնախնդրի ու հակամարտության կարգավորման հեռանկարները:
-
30.01.2019|
12:38
Նախագահի նստավայրում այսօր կկայանա կառավարության անդամների երդման արարողությունը: Փոխվարչապետներն ու նախարարներն իրենց պաշտոններին են նշանակվում վարչապետի առաջարկությամբ, բայց նախագահի կողմից:
-
30.01.2019|
12:37
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ ընդունել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինին, կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր։
-
30.01.2019|
12:36
Հայաստանի տարածքում հունվարի 30-31-ը, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
-
30.01.2019|
12:04
Մարտի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի Genesis (Աշխարհի արարում) խորագրով համերգ՝ նվիրված Իսրայելի Պետության ստեղծման 70-ամյակին: Մասնակցությամբ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի դիրիժոր և մենակատար-ջութակահար՝ Ալեքսանդր Բրուսիլովսկի (Ֆրանսիա):