-
29.01.2019|
23:08
Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական միջոցառումներին նվիրված Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն իր խոսքում նշել է, որ 2019 թվականը հոբելյանական տարի է ողջ հայ ժողովրդի համար, քանզի այս տարի լրանում է ամենայն հայոց երկու մեծությունների՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակները:
-
29.01.2019|
19:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական RBK հեռուստաընկերությանը հարցազրույցում անդրադարձել է կառավարության կառուցվածքի փոփոխություններին: Նա ասել է, որ կառավարության կառուցվածքի սպասվելիք փոփոխությունները միտված են պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը:
-
29.01.2019|
18:59
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը:
-
29.01.2019|
18:58
Սիրիան և Իրանը 11 համաձայնագիր են ստորագրել, որոնք վերաբերում են բազմակողմանի համագործակցությանը, ներառյալ երկարաժամկետ ռազմավարական տնտեսական փոխգործակցության համաձայնագիրը` հայտնել է Սիրիայի SANA գործակալությունը:
-
29.01.2019|
18:57
Մեծագույն զորավար և պետական գործիչ Ալեքսանդր Մակեդոնացու մահվան առեղծվածը, որը դարեր շարունակ տանջել է պատմաբաններին, թվում է՝ արդեն բացահայտված է: Մակեդոնացու մահվան հետ կապված նախորդ տեսությունները հանգում էին նրան, որ զորավարը մահացել է վարակից, հարբեցողությունից, կամ սպանվել է:
-
29.01.2019|
18:55
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի պատվիրակությանը:
-
29.01.2019|
18:54
Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը` ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
-
29.01.2019|
18:53
Հայաստանը հետաքրքրված է երկրի տարածքով տարանցիկ գազատարի անցկացման հարցում՝ այդ թվում նաև Ռուսաստանից` ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաընկերությանը հարցազրույցում:
-
29.01.2019|
18:52
Վերաքննիչ դատարանը հրապարակեց 2008-ի մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը:
-
29.01.2019|
18:51
ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվող ֆինանսական օժանդակությունը, հնարավոր է, մեծացվի` այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: