-
27.01.2019|
12:59
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Կարակասը հաղթել է:
-
27.01.2019|
12:58
Կառավարությունում տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Վարչապետը նախ ներկայացրել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում միջազգային գործընկերների հետ քննարկումների արդյունքները, այնուհետև անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացմանը:
-
27.01.2019|
12:57
«Եթե 2019-ին նույնքան առաջընթաց արձանագրենք, կհայտնվենք լավ երկրների առաջին տասնյակի մատույցներում: Իհարկե, նման ինդեքսներն ու առաջընթացները ոչ մի այսրոպեական արդյունք չեն տալիս, բայց բարձրացնում են երկրի գրավչությունը՝ տուրիզմի, ներդրումների իմաստով: Այնպես որ, չարժե թերագնահատել»:
-
27.01.2019|
12:56
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու համար նախապատրաստվող նյութերով նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության շրջանակներում պարզվել է, որ նրա մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտից:
-
27.01.2019|
12:55
Եվրամիությունը Հայաստանի հյուսիսային 3 մարզերում՝ Շիրակում, Լոռիում ու Տավուշում առաջիկա 3 տարիներին համայնքների զարգացման ծրագրեր է իրականացնելու, որոնց շնորհիվ հնարավոր կլինի կրճատել Երևանի ու մարզերի անհամաչափ զարգացումը` Աշոցքում հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
-
27.01.2019|
12:54
ՀՀ նախագահը չի պատրաստվում հիմնել որևէ կուսակցություն և աջակցել՝ ուղղակի կամ անուղղակի, որևէ կուսակցության` երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ իր հետ կապ ունեցող կուսակցություն է հիմնվել։
-
27.01.2019|
12:53
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա դաշնակից Վլադիմիր Պուտինը կանխատեսելիորեն հայտարարում են, որ Խուան Գուայդոյի` ժամանակավոր նախագահի երդմնակալությունը հեղաշրջում է, որ կազմակերպել է Դոնալդ Թրամփը:
-
27.01.2019|
12:48
Տարբեր երկրներից 30 հայտնի գրողներ «Liberation»-ում մանիֆեստ են հրապարակել` «Եվրոպական տունը կրակի մեջ» վերնագրով: Նրանք բոլորին կոչ են արել միավորվել միասնական ժողովրդավարական Եվրոպայի գաղափարով` մայիսին Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ:
-
27.01.2019|
00:31
Փարիզը, Մադրիդը և Բեռլինը պատրաստ են Վենեսուելայի նախագահ ճանաչել ընդդիմադիր Ազգային ասամբլեայի խոսնակ Խուան Գուայդոյին մեկ պայմանով միայն, եթե Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջիկա 8 օրերի ընթացքում չանցկացնի նոր ընտրություններ:
-
27.01.2019|
00:30
Նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 26-ին ցավակցական ուղերձ է հղել մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր, Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոնի» և Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ:
ers">Գործընկերներ
Հետադարձ կապ