-
27.01.2019|
00:29
Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին:
-
27.01.2019|
00:29
Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողները դադարեցրին Բագրատաշենի մաքսակետում անցկացվող բողոքի ակցիան ու բացեցին մաքսակետի ճանապարհը` ասել է Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը:
-
27.01.2019|
00:28
Պատասխանելով քաղաքական ուժի մաս կազմելու լուրերի մասին հարցին` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «ՀՀ նախագահը չի պատրաստվում հիմնել կուսակցություն կամ ուղղակի, թե անուղղակի աջակցել որևէ կուսակցության»:
-
27.01.2019|
00:27
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է ընդդիմության առաջնորդ Խուան Գույադոյի հետ գաղտնի հանդիպման մասին մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Ruptly-ն: Մադուրոն նշել է, որ հունվարի 22-ի գիշերն ինքն ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու հաղորդում է ստացել:
-
27.01.2019|
00:26
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պահանջել է ճանաչել Վենեսուելայի նախագահին: Twitter-ում նա գրել է, որ եթե 8 օրում նոր ընտրություն չհայտարարվի, Փարիզը, որպես նախագահ կճանաչի ընդդիմության առաջնորդ Խուան Գուիդոյին:
-
27.01.2019|
00:23
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ում մեկնաբանել է Եվրամիության երկրների ներկայացուցիչների հայտարարությունները Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուիդոյին, որպես երկրի նախագահի, ճանաչման պայմանների մասին:
-
27.01.2019|
00:22
ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՔԿՀ–ում լրագրող Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին։
-
27.01.2019|
00:20
«Եթե կարճ բնութագրեմ, շոկային վիճակում եմ. «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը ՔԿՀ-ում 44 օր հացադուլի մեջ է, և հանրությունն այդ մասին, կարծես թե, տեղեկացված չի եղել` ասել է Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Մհեր Եղիազարյանի մահվան փաստին։
-
27.01.2019|
00:19
Էլինար Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 44 օրվա հացադուլից հետո մահացած «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի դեպքին. «Հասարակության աչքից հեռու, Հասարակությունը տեղյակ չէր, որ կալանքի տակ գտնվող Մհեր Եղիազարյանը 44 օր է՝ ինչ հացադուլի մեջ էր և այսօր մահացավ։
-
27.01.2019|
00:18
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՅԴ բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և բյուրոյի անդամներին: Արմեն Սարգսյանը շնորհավորել է նրանց և մաղթել հաջողություններ: