-
25.01.2019|
13:53
Փոքր Հայաստանի համար Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովը համաշխարհային տրամպլին է` հոդվածն այսպես է վերնագրել ֆրանսիական Le Figaro պարբերականը, որի լրագրողը Դավոսում հանդիպել և խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
-
25.01.2019|
13:52
Կալանավորված գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Մաքսինֆո» լրատվամիջոցի՝ իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով` ասաց Մանվել Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Ղոնյանը:
-
25.01.2019|
13:51
ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած միջոց ձեռնարկել Վենեսուելայում բնակվող իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար` ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
-
25.01.2019|
13:50
Դավոսում Նիկոլ Փաշինյանը Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ քննարկել է երկկողմ ուլ բազմակողմ համագործակցության հարցեր: Նրանք անդրադարձել են հայ-լիտվական քաղաքական ու տնտեսական կապերի զարգացմանը, ՀՀ- ԵՄ հարաբերություններին, այդ թվում` ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում:
-
25.01.2019|
13:49
ԱՄՆ Սենատը չի ընդունել նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրի կառավարության աշխատանքի դադարեցմանը վերջ տալու օրինագիծը` փաստաթուղթը չի հավաքել անհրաժեշտ 60 ձայնը: Օրինագիծը ներառում է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար 5.7 մլրդ դոլար հատկացումը:
-
25.01.2019|
13:48
Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթները Ջիբրալթարի միջազգային մրցաշարում: Երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը իսպանացի Խիմեն Կուենկան էր:
-
25.01.2019|
13:47
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան գրառում է արել, որով ներկայացրել է Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցը, որի մասին Դավոսում գտնվող Նիկոլ Փաշինյանը հայտնել էր հունվարի 23-ին:
-
25.01.2019|
13:46
«Փաստը» գրում է. «Թվում էր՝ անցյալ տարվա իշխանափոխությունից հետո գոնե խոսքի ու տեսակետի ազատության առումով առաջընթաց կարձանագրվի, և նոր իշխանությունները չեն բռնանա մարդկանց կարծիքների վրա:
-
25.01.2019|
13:45
«Հրապարակը» գրում է, որ իր տեղեկություններով` ԵՄ-ն պատրաստվում է կառավարությանը կից բարձրաստիճան խորհրդատուների խորհուրդ ստեղծել` եվրոպական առաջատար մասնագետներից։
-
25.01.2019|
13:38
ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը ասել է. «Հունվարի 24-ին Պետքարտուղարությունը հրահանգել է հետ կանչել այն քաղծառայողներին, որոնց պարտականությունների մեջ չեն մտնում արտակարգի իրավիճակներին անձագանքելը: