-
24.01.2019|
22:32
Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով եւ Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են:
-
24.01.2019|
22:30
Ռուսաստանի իշխանությունները «ուշադիր» հետևում են Վենեսուելայում դեպքերի զարգացումներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
24.01.2019|
22:29
Թուրքիան և Ռուսաստանը որևէ տարաձայնություն չունեն սիրիական հակամարտության հարցում՝ բացառությամբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ապագայի վերաբերյալ տարբեր պատկերացումներից` հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն A Haber-ին հարցազրույցում:
-
24.01.2019|
22:29
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պապական այց է կատարում Կենտրոնական Ամերիկա և անդրադարձել է տարածաշրջանի համար ամենացավոտ թեմաներից մեկին՝ նշելով, որ «ներգաղթյալների նկատմամբ վախը մարդկանց խենթացրել է»:
-
24.01.2019|
22:28
Երևանի քաղաքապետարանում մամուլի ասուլիսով Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը:
-
24.01.2019|
22:27
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հայտնել է ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրեական գործի վերաբացման մասին:
-
24.01.2019|
22:25
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների և կազմակերպությունների ղեկավարների հետ:
-
24.01.2019|
22:24
ՀՀ ԱԳՆ-ն խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է. «Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա»:
-
24.01.2019|
22:24
Պորտուգալիայի ԱԳ նախարար Աուգուստու Սանտուշ Սիլվան հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պետք է հասկանա, որ «իր ժամանակն ավարտվել է՚: Նա կոչ է արել Մադուրոյին թույլ տալ Վենեսուելայում «ազատ ընտրությունների» անցկացում և դադարել ժողովրդի կամքի անտեսումը:
-
24.01.2019|
22:21
Աժ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: