-
24.01.2019|
15:24
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գաբրիել Ղազարյանին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու վերաբերյալ։
-
24.01.2019|
15:23
Վարչապետի որոշմամբ Գեղամ Գևորգյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ:
-
24.01.2019|
15:23
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում դեռ չկա հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն այս շաբաթվա վերջին աշխատանքային այցով ժամանելու է Մոսկվա` հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նիկոլ Փաշինյանի այցը նախատեսվում է հունվարի 24-25-ը:
-
24.01.2019|
15:22
Պարգևավճարների թեմայի հետ կապված կա թյուրըմբռնում, ֆեսյբուքյան իր ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
24.01.2019|
15:18
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գևորգյանին:
-
24.01.2019|
15:17
Բաքվում «Գազպրոմ» ընկերության ներկայացուցչությունը 2018 թվականի դեկտեմբերի 12-ին գրանցվել է Ադրբեջանի հարկային նախարարության կողմից», - «Интерфакс-Азербайджан»-ին հայտնել են հարկային նախարարությունից:
-
24.01.2019|
15:16
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տարօրինակ է համարում, որ Փաշինյանի ու Ալիևի հանդիպումից հետո հայտարարվում է, որ որևէ դետալ չի քննարկվել` «Բա ի՞նչ են քննարկել, եղանակի տեսությո՞ւն»:
-
24.01.2019|
15:15
Պատգամավորները, այդ թվում՝ և ես, երբ որ 13-րդ աշխատավարձը ստացել են, տարիներ շարունակ աշխատել են ու Հայաստանի Հանրապետության շահն են պաշտպանել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ պարգևատրումների մասին այսօրվա հայտարարությանը:
-
24.01.2019|
15:14
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս հրավիրվել է Քննչական կոմիտե ու Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված հնարավոր կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում բացատրություն տվել` տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
-
24.01.2019|
15:13
Հայաստանը կարող է լինել լավագույն վայրը երկխոսության համար` ասել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշի համաժողովների (Pugwash Conferences on Science and World Affairs) գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պաոլո Կոտա-Ռամուսինոն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Նա հայտնել է, որ մտադրություն ունեն Պագուոշի հերթական համաժողովն անցկացնել Երևանում, նոյեմբերին: