-
24.01.2019|
15:12
Աժ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման գործում դերակատարության համար և պատրաստակամություն հայտնել նպաստելու հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
-
24.01.2019|
15:11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում շարունակում է հանդիպումները տարբեր երկրների գործարարների և ներդրողների հետ:
-
24.01.2019|
15:10
Չարորակ հիվանդությունների վիրահատությունն այս տարվանից կլինի անվճար բոլորի համար: Շուրջ 200 քաղաքացու համար էլ պետությունը կվճարի արագացուցիչներով ճառագայթային բուժման գումարը, որի մեկ կուրսը1 միլիոն դրամ արժե` լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
-
24.01.2019|
15:09
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ սա երրորդ հանդիպումն էր, և ինչպես նախկինում, այս հանդիպումն էլ պլանավորված չի եղել, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ պարզաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
24.01.2019|
13:07
Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական հանդիպումը: Կողմերը «կարծիքներ են փոխանակել բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի ու հետագա քննարկումների մասին՚` ըստ Փաշինյանի:
-
24.01.2019|
13:04
Հայաստանը պատրաստվում է քաղաքական հեղափոխությունը փոխակերպել տնտեսական հեղափոխության:
-
24.01.2019|
13:03
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
-
24.01.2019|
13:01
Բրիտանական Capital Finance International ամսագիրն իր վերջին համարում հարցազրույց է հրապարակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել թավշե հեղափոխությանը, ժամանակակից աշխարհի քաղաքական ու տնտեսական միտումներին, աշխարհաքաղաքական նոր զարգացումներին ու ռիսկերին։
-
24.01.2019|
13:00
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գարեգին Բաղրամյանին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին։
-
24.01.2019|
13:00
«Ժամանակը» գրում է, որ օրերս ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպել է ՀՀԿ վերնախավի հետ ու քննարկել Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը և Հայաստանի շուրջ ծավալվող արտաքին քաղաքական իրադարձությունները: